ԲՈՒՀ-ԴՊՐՈՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ առցանց ձևաչափով կայացավ հանդիպում Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների և «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Սողոմոնյանի հետ։ Նախագծային աշխատանքի շրջանակում աշակերտների համար բանախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող, բ․գ․թ․, դոցենտ, ԳՊՀ դասախոս Մհեր Քումունցը՝ «Բարբառների դրսևորումները Սյունիքի տարածաշրջանում․ Գորիսի բարբառը» թեմայով։ Նա   ներկայացրեց Գորիսի բարբառի լեզվաբանական առանձնահատկությունները, դրա դերը տարածաշրջանի լեզվական ու մշակութային ինքնության ձևավորման գործում, ինչպես նաև բարբառի պահպանման ու հետազոտման կարևորությունը։

Բանախոսության ավարտին ծավալվեց հետաքրքիր և բովանդակալից քննարկում, որի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու բանախոսին:

Պետք է նշել, որ նման նախաձեռնությունները նպաստում են բուհ–դպրոց համագործակցային կապերի ամրապնդմանը, աշակերտների գիտական հետաքրքրությունների խթանմանը և համալսարանական միջավայրի ճանաչմանը։

 

Facebook Comments