ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ 4-ՐԴ ՄԻԶԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Սիրով տեղեկացնում ենք, որ ս/թ. հոկտեմբերի 22-23-ին Աթենքում կկայանա «Բնապահպանական դիզայնի 4-րդ միջազգային գիտաժողովը», որը հավակնում է միավորել շրջակա միջավայրի նախագծման վերջին գիտական զարգացումները և ոլորտի առաջատար գիտական միտքը։

Միջազգային գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի համապատասխան ԲՈՒՀ-երն ու հետազոտական կենտրոնները: Համաժողովի նստաշրջաններին հեղինակային հոդվածների ներկայացումը ենթադրում է 150 եվրո (յուրաքանչյուր հոդվածի համար), շնորհանդեսի ներկայացումը՝ 100 եվրո: Առավել մանրակրկիտ տեղեկատվություն հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://iced.eap.gr/registration/։

ICED2023 INVITATION_1st call_Attachment

Facebook Comments