ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ «ԿԵՐՊԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ
Ս.թ. ապրիլի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի նկարիչների ակադեմիայում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ԱՊՀ-ում մշակութային տարվան և 2018թ․ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակված հայկական Գորիս քաղաքին։ Միջոցառմանը ներկա էին ԱՊՀ պաշտոնական այրեր, մշակութային գործիչներ, ինչպես նաև Գորիս քաղաքը ներկայացնող տարբեր ոլորտների նեկայացուցիչներ։
Հանդիսույթին Ռուսաստանի նկարիչների ակադեմիայի նախագահ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ Զուռաբ Կոնստանտինովիչ Ցերեթելին հանձնեց Ռուսաստանի նկարիչների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոսի մեդալներ Գորիսի նկարիչներ, ԳՊՀ-ի դասախոսներ Նվարդ Հրաչիկի Բալասանյանին և Ժիրայր Արամի Մարտիրոսյանին։
Ջերմորեն շնորհավորում ենք, մաղթում առողջություն, անսպառ եռանդ, նորանոր ստեղծագործական մտահղացումներ եւ ձեռքբերումներ, ու թող արվեստին մատուցած ձեր ծառայությունները գնահատվեն ըստ արժանվույն։