ԲԱՑ ԴԱՍ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Այսօր ԳՊՀ-ում տեղի ունեցավ բաց դաս՝ նվիրված ֆրանսիական գրական ուղղություններին:

Բաց դասին ֆրանսախոս ուսանողները անդրադարձան անտիկ շրջանին և միջնադարյան գրականությանը, ներկայացրին Ֆրանսիայում տարածված գրական ուղղությունները տարբեր դարաշրջաններում, ուղղություններին բնորոշ առանձնահատկությունները, խնդիրները, սկզբունքները, հիմնական թեմաները, առավել իշխող գրական ժանրերը, գրական ուղղությունների ներկայացուցիչներին և նրանց ստեղծագործությունները:

Միջոցառման ընթացքում նյութի ֆրանսերեն հնչողությանը զուգահեռ ներկայացվում էին համապատասախան թարգմանությունները հայերեն լեզվով։

Բաց դասի ավարտին անցկացվեց առցանց քուիզ առաջադրանք՝ պարզելու մատուցված նյութի յուրացման աստիճանը: Հաղթող ճանաչված թիմը մրցանակ ստացավ Օնորե դը Բալզակի «Շագրենի կաշին» գիրքը։

Բաց դասը, որին ներկա էին ԳՊՀ ռեկտոր Տ. Վանդունցը, դասախոսները, ուսանողները, նախաձեռնել էր Օտար լեզուների ամբիոնը՝ վարիչ Լ. Օհանյանի գլխավորությամբ:

Facebook Comments