Արբիտրաժային ամառային դպրոցի հրավեր

Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման»  ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագիրը և Հայաստանի Հանրապետության արբիտրների ասոցիացիան հրավիրում են «Իրավագիտություն» մասնագիտության ուսանողներին մասնակցել արբիտրաժային ամառային դպրոցին, որը տեղի կունենա Ծաղկաձորում՝ հուլիսի 12-15-ը:

Քառօրյա ինտենսիվ ամառային դպրոցի նպատակն է նպաստել արբիտրաժի վերաբերյալ Երևանի և Հայաստանի մարզերի ուսանողների գիտելիքների և գործնական հմտությունների զարգացմանը՝ քննարկումների, գործերի քննությունների և դերախաղերի միջոցով: Արբիտրաժի վերաբերյալ տեսական գիտելիքներ ապահովելուց զատ, ամառային դպրոցը մասնակիցներին հնարավորություն կընձեռի կիրառել ձեռք բերված գիտելիքները դերախաղերի և իրավիճակային մոդելավորումների միջոցով:

Ամառային դպրոցի պաշտոնական լեզուն հայերենն է:

Ամառային դպրոցի դասերը վարելու են փորձագետները՝շեշտը դնելով քննարկումների և գործնական պարապմունքների վրա, ինչն ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել այս ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ հմտություններ:

Ծրագիրը կհոգա ընտրված մասնակիցների՝ ամառային դպրոցին մասնակցության բոլոր ծախսերը։

Ամառային դպրոցին դիմելու կարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող ֆայլում՝

ARM_Call for Summer School on Arbitration

 

Facebook Comments