ԱՎԱՐՏՎԵՑ Erasmus+ LNSS ԾՐԱԳՐԻ <<ԱՆԳԼԵՐԵՆ ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ>> (ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ) ՄՈԴՈՒԼԻ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
Ավարտվեց նոյեմբերի 28-ին Գորիսի պետական համալսարանում Erasmus+ «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. Գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի շրջանակներում մեկնարկած <<Անգլերեն հատուկ նպատակներով>> (գրադարաններ, գրադարանային տերմինաբանություն և գրադարանների հասանելիություն) մոդուլի պիլոտային դասընթացը:
Դասընթացներին մասնակցում էին ԳՊՀ գրադարանի աշխատակիցներ, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչներ:
Մասնակիցների ձեռքբերած գիտելիքները ստւգելու նպատակով` դասընթացավարներ Ն. Սաֆարյանը և Հ. Միրզոյանը մասնակիցներին հանձնարարեցին ամփոփիչ ստուգողական առաջադրանքներ` գրավոր և բանավոր:
Դասընթացի մասնակիցները նաև լրացեցին գնահատման հարցաթերթիկներ և ստացան հավաստագրեր: