ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ
Հարգելի՛ ուսանողներ և շրջանավարտներ
‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում վաճառքի և սպասրկման մասնագետների մարզային փոստային բաժանմունքներում աշխատելու համար:
Պահանջվող հմտություններն են`
- բարձրագույն կրթություն,
- համակարգչային գիտելիքներ (MS Office, Outlook),
- ռուսերեն և անգլերեն լեզուների բազային իմացություն,
- հաղորդակցման բարձր հմտություններ,
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն:
Աշխատանքային պարտականություններն են`
- կազմակերպել և իրականացնել փոստափոխանակման աշխատանքներ, մատուցել փոստային ավանդական ծառայություններ (նամակներ, փաթեթներ, ծանրոցներ և այլն),
- իրականացնել կոմերցիոն ապրանքների վաճառք և ներգրավել նոր հաճախորդներ՝ ապահովելով վաճառքի աճը,
- իրականացնել վճարումներ` կենսաթոշակ-նպաստների և դրամական փոխադրությունների վճարման կարգերի համաձայն,
- հետևել և իրականացնել փոստատարների, օպերատորների կողմից փոստային առաքանիները հասցեատերերին ժամանակին հանձնելու գործընթացը,
- կազմել և սահմանված ժամկետում համապատասխան ստորաբաժանումներին ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ,
- ապահովել մատուցվող ծառայությունների և սպասարկման բարձր որակ:
Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականները (resume, CV) ուղարկել Job@haypost.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագիր (subject) դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը՝ վաճառքի և սպասարկման մասնագետ:
Facebook Comments