ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԱՆԳԼԵՐԵՆ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Այս օրերին ԳՊՀ ֆակուլտետներում ընթանում են 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակում անցկացված պրակտիկաների պաշպանությունները:
«Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողները վեցշաբաթյա մանկավարժական պրակտիկան անցկացրել են Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցում:
Պաշտպանության ընթացքում ուսանողները ներկայացրին փորձուսուցման ընթացքում իրենց կատարած աշխատանքները, SWOT վերլուծության միջոցով իրենց ուժեղ և թույլ կողմերը, կիրառած մանկավարժական մեթոդներն ու հնարները, այն խոչընդոտները, որոնք առաջ են եկել դասերի վարման ընթացքում և դրանց հաղթահարման ուղիները, ձեռք բերած փորձը, նոր չափորոշիչներով ուսուցման առանձնահատկությունները։
Ուսանողները կարևորեցին յուրաքանչյուր դասի համար կազմված ուսումնական պլան-կոնսպեկտները, որոնք օգնել են ճշգրիտ և նպատակային դարձնել ուսուցումը։
Պրակտիկայի պատասխանատուներն իրենց գոհունակությունը հայտնեցին ուսանողներից՝ հետաքրքիր, արդյունավետ և հագեցած դասեր վարելու համար: