ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ
ԳՊՀ-ում այսօր տեղի ունեցան բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման «Ֆիզիկա», բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցման «Մաթեմատիկա» մասնագիտությունների շրջանավարտների ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր ԵՊՀ «Հանրահաշիվ և երկրաչափություն» ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Վահրամ Ներսեսյանը:
Այս տարի ԳՊՀ-ն «Ֆիզիկա» մասնագիտությամբ մանկավարժության բակալավրի որակավորում կշնորհի 3 շրջանավարտի, «Մաթեմատիկա» մասնագիտությամբ մանկավարժության բակալավրի որակավորում՝ 12 շրջանավարտի, նույն մասնագիտությամբ մանկավարժության մագիստրոսի որակավորում՝ 3 շրջանավարտի:
Facebook Comments