ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

ԳՊՀ-ում մեկնարկեց բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա կրթաձևերի և մագիստրոսի կրթական ծրագրով առկա կրթաձևի շրջանավարտների ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:

Այսօր տեղի ունեցան բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման «Պատմություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության» բաժնի վարիչ, պ.գ.թ., պրոֆեսոր Արմեն Մարուքյանն էր:

Այս տարի ԳՊՀ-ն  «Պատմություն» մասնագիտությամբ մանկավարժության բակալավրի որակավորում կշնորհի 15 շրջանավարտի, նույն մասնագիտությամբ մանկավարժության մագիստրոսի որակավորում՝ 5 շրջանավարտի:

Facebook Comments