ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ.2025–2026 ՈՒՍՏԱՐԻ
Հունիսի 11-ին և 12-ին ԳՊՀ-ում տեղի ունեցան բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման «Տնտեսագիտություն», «Կառավարում (ըստ ոլորտի)», մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտական կրթական ծրագրերի շրջանավարտների ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն, տնտ.գ.թ., դոցենտ Արթուր Կոստանդյանը:
Այս տարի ԳՊՀ-ն «Տնտեսագիտություն» մասնագիտական կրթական ծրագրով տնտեսագետի որակավորում կշնորհի 23 շրջանավարտի, «Կառավարում (ըստ ոլորտի)» մասնագիտական կրթական ծրագրով կառավարման բակալավրի որակավորում՝ 19 շրջանավարտի, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտական կրթական ծրագրով տնտեսագիտության մագիստրոսի որակավորում՝ 3 շրջանավարտի:

















