ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ. 2025–2026 ուստարի

Այսօր ԳՊՀ-ում տեղի ունեցան բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման և մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտների ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի անգլերենի թարգմանության և հաղորդակցման ամբիոնի դոցենտ, մանկ.գ.թ. Նարինե Դավոյանը:

Այս տարի ԳՊՀ-ն «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրով մանկավարժության բակալավրի որակավորում կշնորհի 12 շրջանավարտի, նույն մասնագիտական կրթական ծրագրով մանկավարժության մագիստրոսի որակավորում՝ 5 շրջանավարտի:

Facebook Comments