ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ. 2024–2025 ՈՒՍՏԱՐԻ

ԳՊՀ–ում մեկնարկեց մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման մասնագիտությունների գծով 2024–2025 ուստարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը:
Այսօր տեղի ունեցավ մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման «Իրավագիտություն» մասնագիտության շրջանավարտների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը:
Հանձնաժողովի նախագահը Հայ-ռուսական համալսարանի իրավունքի ինստիտուտի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի վարիչի պ/կ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Սարդարյանն էր:
Այս ուսումնական տարում ԳՊՀ–ն մագիստրոսի կրթական ծրագրով իրավագետի որակավորում կշնորհի 11 շրջանավարտի:
Facebook Comments