ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ.2024–2025 ուստարի

ԳՊՀ-ում այսօր տեղի ունեցավ բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Զաբելլա Զոհրաբյանը:

Այս տարի ԳՊՀ-ն «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտական կրթական ծրագրով մանկավարժության բակալավրի որակավորում կշնորհի 33 շրջանավարտի:

Facebook Comments