ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ. 2024–2025 ուստարի

Այսօր ԳՊՀ-ում տեղի ունեցան բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման և մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման «Հայոց լեզու և գրականություն», բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» և մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման «Մաթեմատիկա» մասնագիտական կրթական ծրագրերի շրջանավարտների ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահներն էին ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Արմեն Ավանեսյանը, ԵՊՀ hեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Արամ Խաչատրյանը:
Այս տարի ԳՊՀ-ն «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրով մանկավարժության բակալավրի որակավորում կշնորհի 18 շրջանավարտի, նույն մասնագիտությամբ մանկավարժության մագիստրոսի որակավորում՝ 1 շրջանավարտի, «Մաթեմատիկա» մասնագիտական կրթական ծրագրով մանկավարժության մագիստրոսի որակավորում՝ 3 շրջանավարտի և առաջին անգամ ինֆորմատիկայի բակալավրի որակավորում՝ 6 շրջանավարտի: