ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ
ԳՊՀ-ում այսօր տեղի ունեցան բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման «Էլեկտրոնիկա», «Արդյունաբերական էլեկտրոնիկա» և հեռակա ուսուցման «Էլեկտրաէներգետիկա» մասնագիտությունների շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր «Ինթեկ էլեկտրիկ» ՍՊԸ տնօրեն, տեխ.գ.թ. Արմեն Թումանյանը:
Այս տարի ԳՊՀ-ն «Էլեկտրոնիկա» մասնագիտությամբ ճարտարագետի բակալավրի որակավորում կշնորհի 3 շրջանավարտի, «Արդյունաբերական էլեկտրոնիկա» մասնագիտությամբ ճարտարագետի բակալավրի որակավորում՝ 1 շրջանավարտի, «Էլեկտրաէներգետիկա» մասնագիտությամբ ճարտարագետի բակալավրի որակավորում՝ 20 շրջանավարտի:
Facebook Comments