ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ ԲՈՒՀ-ԴՊՐՈՑ ԿԱՊԵՐԸ

Բուհ-դպրոց համագործակցության կապերի ամրապնդման նպատակով շարունակվում են այցերը դպրոցներ:
Այսօր Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի ասիստենտ Գայանե Շաբունցը Ակների միջնակարգ դպրոցի աշակերտների համար կազմակերպել էր դասախոսություն-քննարկում: Ողջունելի էր այն հանգամանքը, որ աշակերտները հետաքրքրված էին պատմական իրադարձությունների, դեմքերի ու դեպքերի ուսումնասիրությամբ: Նման նախաձեռնություններն առիթ են, որ աշակերտները հետաքրքրվեն, փնտրեն ու գտնեն պատմական իրադարձությունների մասին տեղեկություններ և դառնան պատմության կրողն ու փոխանցողը:
Դասախոսությունն ավարտվեց հարց ու պատասխանով:
Ուսուցիչները և աշակերտները շնորհակալություն հայտնեցին հագեցած դասախոսության համար և ընդգծեցին, որ դասախոսության թեման դպրոցականների համար անչափ կարևոր և արդիական էր:
Հարկ է նշել, որ նմանատիպ այցերը մեծ ոգևորություն և խանդավառություն են առաջացնում ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցչական անձնակազմի շրջանում: