ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽ-ՍՅՈՒՆԻՔ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ

Գորիսի պետական համալսարանում այս պահին ընթանում է մագիստրատուրայի «Իրավագիտություն» մասնագիտության ավարտական խմբի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը: Հանձնաժողովի նախագահը Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանն է:
Գորիսի պետական համալսարանը ծրագրում է համագործակցել ԱԵԳՄՄ-ի հետ, ինչի շրջանակում ԳՊՀ-ում դասախոսելու կհրավիրվեն որակյալ մասնագետներ, ինչը մեծապես կամրապնդի Սյունիք-Արցախ գիտակրթական կապերը, կնպաստի «Իրավագիտություն» մասնագիտության կայացմանը տարբեր կրթաձևերում:
Հարգարժան գիտնականը, ի նշան բարեշահ ծանոթության ու համագործակցության, համալսարանին նվիրեց իր ուսումնասիրությունները, ինչպես նաև վերջերս ԲՈԿ-ի կողմից ընդունված, ԱԵԳՄՄ-ի նախաձեռնությամբ և Երևանի պետական համալսարանի հիմնադրմամբ հրապարակվող «Գիտական Արցախ» ժողովածուի անդրանիկ համարը, որի գլխավոր խմբագիրը հենց Ա.Հարությունյանն է:

Facebook Comments