ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Գորիսի պետական համալսարանի 2-րդ մասնաշենքի  GIS (Երկրատեղեկատվական տեխնոլոգիաներ) լաբորատորիայում  Erasmus + Heritage (Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվության ոլորտների ուսումնական ծրագրերում) ծրագրի շրջանակում տեղի կունենա Աշխատաշուկա-կարիերայի օր` նվիրված զբոսաշրջության զարգացման խնդիրներին և[…]

 

ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԳՊՀ-ՈՒՄ

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ս.թ. դեկտեմբերի 6-ին Գորիսի պետական համալսարանի 2-րդ մասնաշենքում կազմակերպվեց «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում տարհանման կազմակերպումը» թեմայով ուսումնական վարժանք: Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը` դեկտեմբերի 7-ին, ԳՊՀ-ի ճեմասրահում ցուցադրվեցին Հայաստանին սպառնացող բնական աղետների, տարբեր[…]

 

ՆՇՎԵՑ ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 103-ԱՄՅԱԿԸ

Այսօր Գորիսի պետական համալսարանի Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ մեծանուն արձակագիր Սերո Խանզադյանի ծննդյան 103-ամյակին նվիրված գրական ցերեկույթ: Ներկաներին ողջունեց ՀՀՄ ֆակուլտետի դեկանի ժ/պ Սվետլանա Մանուչարյանը՝ կարևորելով ՈՒԳ ընկերության կողմից նման միջոցառումների անցկացումը,[…]

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ ԳՈՐԻՍԻ...

Այսօր Գորիսի պետական համալսարանի ճեմասրահում Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված ցերեկույթ, որին ներկա էին ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, Տաթևի վանահայր Հայր Միքայել Վարդապետ Գևորգյանը, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմերի ներկայացուցիչները, ուսանողներն ու հոգևորականները։ Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ[…]

 

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՐԻ...

Շնորհավորում եմ բոլոր ուսանողներին միջազգային օրվա առթիվ: Պետության զարգացման գործընթացում մեծապես կարևորվում է ուսանողների դերը, քանի որ բանիմաց, կիրթ ու բարձր արժեքներով առաջնորդվող ուսանողներն են մեր երկրի ապագան: Առանց ուսանողների մասնակցության, առանց նրանց ուժի ու եռանդի անհնար կլինի արդյունավետ լուծում[…]

 

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ԱՐՏՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ...

Սիրելի՛ ուսանողներ, Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Մենք մշտապես կարևորում ենք ձեզ ու հպարտանում ձեզանով՝ որպես մեր հայրենիքի ապագայի հենասյուն,  ազգային արժեքների կրող ու ավանդույթների շարունակող՝ հաճախ շրջանցելով այն փաստը, որ դուք՝ ուսանողներդ, ոչ միայն մեր գալիքն եք,[…]

 

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Հոկտեմբերի 25-ին Գորիսի պետական  համալսարանում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ, որը նախագահում էր ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը: Օրակարգային հարցերը վերաբերում էին գիտական խորհրդի կազմի վերահաստատմանը, գիտխորհրդին առընթեր գործող մշտական հանձնաժողովների կազմերի վերահաստատմանը, ԳՊՀ Խորհրդի կազմում պրոֆեսորադասախոսական կազմից առաջադրված անդամների ընտրությանը, մի[…]

 

ՀԱՏՈՒԿ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Ս.թ. հոկտեմբերի 30-ին Գորիսի պետական համալսարանի թիվ 1-ին մասնաշենքում տեղի ունեցավ փլուզման հետևանքով որոնողափրկարարական աշխատանքների և անձնակազմի տարահանման կազմակերպում, որին մասանկցեցին ԳՊՀ-ի ղեկավար կազմը, ՔՊ կազմավորումները, վարչական և տնտեսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները։ Ուսումնավարժությունն իրականացվեց նախապես մշակված պլանով, որին հետևում էին[…]

 

Արտուշ Ղուկասյան. «Ա՜յ քեզ արդարադատություն…»

Վերջին ամիսներին Գորիսի պետական համալսարանի ղեկավարության եւ կրթօջախի մի քանի աշխատակիցների միջեւ ծագած աշխատանքային տարաձայնություններն իրավապահ մարմինների տիրույթում էին ու քննության էին առնվում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի եւ Սիսիանի նստավայրերում: Հաշվի առնելով հանրության մի մասի  հետաքրքրվածությունը  համալսարանական գործընթացներով[…]

 

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ...

Հոկտեմբերի 15-ին ԳՊՀ-ի նիստերի սրահում տեղի ունեցավ Ուսանողական խորհրդի նիստ, որի օրակարգում ՈՒԽ նախագահի ընտրությունն էր: Ս.թ. հոկտեմբերի 11-ին լրացել էր գործող ՈՒԽ-ի լիազորությունների ժամկետը, որի ընթացքում միայն տեղի էր ունեցել խորհրդի անդամների մասնակի շրջափոխություն` պայմանավորված անդամների շրջանավարտությամբ և ուսանողների[…]