ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
Ս․թ․ հոկտեմբերի 9-11-ը ԵՊՀ պատմության ֆակուլտետը կազմակերպում է «Հայագիտության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Պատմության ֆակուլտետի հիմնադրման 105-ամյակին։ Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝ հայագիտության պատմություն, տեսություն, մեթոդաբանություն, Հայաստանի և հայոց պատմության փուլաբաժանման խնդիրներ, հայոց պատմության աղբյուրագիտության, պատմագրության հիմնահարցեր,[…]