ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ապրիլի 7-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզպետարանում Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ հյուրընկալել էր մարզային կյանքի տարբեր բնագավառներում ավանդ ու վաստակ ունեցող, իրենց աշխատանքով, հաջողություններով ու նվիրումով աչքի ընկած կանանց։ Մարզի ղեկավարը շնորհավորել է օրվա հերոսներին, շնորհակալագրեր ու անվանական ժամացույցներ[…]

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

Երևանի «Ռուսական գրքի տունը» Հայ-Ռուսական գործարար խորհրդի հետ համագործակցաբար կազմակերպում է «Հայաստանի առաջնորդներ» երիտասարդական մրցույթը՝ նպատակ ունենալով բացահայտել և աջակցել տարբեր ոլորտներում Հայաստանի ապագա առաջնորդներին և կառավարիչներին։ Մրցույթը նախատեսված է 18-35 տարեկան երիտասարդների համար, որի հաղթող մասնակիցները հնարավորություն կունենան մասնագիտական[…]

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ-2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ապրիլի 5-ին տեղի է ունեցել 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, բուհերի ռեկտորներ և ուսանողներ: Նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով հանրապետության[…]

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ 4-ՐԴ ՄԻԶԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Սիրով տեղեկացնում ենք, որ ս/թ. հոկտեմբերի 22-23-ին Աթենքում կկայանա «Բնապահպանական դիզայնի 4-րդ միջազգային գիտաժողովը», որը հավակնում է միավորել շրջակա միջավայրի նախագծման վերջին գիտական զարգացումները և ոլորտի առաջատար գիտական միտքը։ Միջազգային գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի համապատասխան ԲՈՒՀ-երն ու հետազոտական կենտրոնները:[…]

 

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ

Ապրիլի 15-ից մեկնարկում է 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը: Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև ապրիլի 15-ը գրավոր[…]

 

«ԴՊՐՈՑԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՉՄԵՐՈՒԿ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԳՊՀ-ՈՒՄ

Մարտի 31-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ «Դպրոցական ինտելեկտուալ խաչմերուկ» միջոցառումը, որի շրջանակներում կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ Գորիս քաղաքի 2 ավագ և Գորիսի տարածաշրջանի գյուղական բնակավայրերի 11 միջնակարգ դպրոցների աշակերտական թիմերի մասնակցությամբ: Միջոցառումը, որի նպատակն էր խթանել ինտելեկտուալ շարժման տարածումը[…]

 

ԾԱՌԱՏՈՒՆԿ ԳՊՀ-ՈՒՄ

Մարտի 29-ին Գորիսի պետական համալսարանում կազմակերպվեց ծառատունկ, որին ակտիվ մասնակցություն ունեցան բուհի ղեկավար կազմը, դասախոսները և ուսանողները: Պտղատու ծառերի՝ թվով 50 տնկիների (կեռասենի, խնձորենի, տանձենի) տրամադրման և համագործակցության համար Գորիսի պետական համալսարանը շնորհակալություն է հայտնում ՀիմնաՏավուշ զարգացման հիմնադրամին՝ տնօրեն Մ.[…]

 

ԼԻՏՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ ուսանողներ, Տեղեկացնում ենք, որ Լիտվայի Կրթական փոխանակումների աջակցման հիմնադրամը (Education Exchanges Support Foundation, https://www.smpf.lt/en/about-us/about-us/)  հայտարարել է ՀՀ քաղաքացիների համար պետական կրթաթոշակներ տրամադրելու մասին՝ ընթացիկ տարում Լիտվայի համալսարաններում ուսանելու նպատակով:Կրթական փոխանակումների աջակցման հիմնադրամը կրթության և մասնագիտական վերապատրաստման ոլորտներում Եվրահանձնաժողովի և[…]

 

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Սիրելի՛ ուսանողներ, Սիրով հայտնում ենք, որ հայաստանյան բուհերի բակալավրիատի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու «Հայաստանը ԵԱՏՄ-ում» մրցույթին: Մրցույթի նպատակն է ուսանողներին իրազեկել ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության առավելությունների մասին և ուսանողների շրջանում խթանել  հետազոտական գործունեության հմտությունների կատարելագործումը: Մրցույթին դիմելու կարգին կարող եք ծանոթանալ[…]

 

ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ՝ 2023-2024 ԹԹ. ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ

Սիրելի՛ ուսանողներ, Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` 2023-2024թթ. նոր ուսումնական տարվա համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա, վճարովի համակարգում 2023թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրոսներ,[…]