ԵՌՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ...

«Մաթեմատիկա» առարկայի կամավոր ատեստավորմանն ընդառաջ՝ Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին, 27-ին և 28-ին անցկացվեց «Մաթեմատիկայի դասավանդման արդի հիմնախնդիրները» թեմայով եռօրյա ինտերակտիվ սեմինարների շարք՝ նվիրված մաթեմատիկայի դպրոցական դասընթացի դժվարին խնդիրների լուծմանը։ Սեմինարները վարեց ֆ.մ.գ. թ., դոցենտ[…]

 

ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի նիստ, որը վարեց ռեկտոր Տիգրան Վանդունցը: Նախքան օրակարգային հարցերին անցնելը ռեկտորը շնորհավորեց ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս, տնտ.գ.թ. Շահանե Բաղդասարյանին՝ դոցենտի գիտական կոչման արժանանալու առթիվ (հաստատված ՀՀ ԲԿԳԿ֊ի 13.11.2025 թ. որոշմամբ) և[…]

 

ԳՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔԸ՝ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԿԱՄԱՎՈՐ...

«Մաթեմատիկա» առարկայի կամավոր ատեստավորմանն ընդառաջ՝ ԳՊՀ-ի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Մաթեմատիկայի դասավանդման արդի հիմնախնդիրները» թեմայով եռօրյա ինտերակտիվ սեմինարների շարքը՝ նվիրված մաթեմատիկայի դպրոցական դասընթացի դժվարին խնդիրների լուծմանը: Այսօր կայացավ առաջին սեմինարը՝ «Միացությունների տեսություն: Հավանականությունների տեսության տարրերը դպրոցում» թեմայով,[…]

 

ՀՅՈՒՐ ԷԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ

Այսօր  Գորիսի պետական համալսարանը հյուրընկալել էր դպրոցականներին: «Մասնագիտական կողմնորոշում» խմբակի շրջանակներում համալսարան էին այցելել Ույծի միջնակարգ դպրոցի 8-րդ, 9-րդ, 10-րդ  դասարանների աշակերտները՝ Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ (ԴԱԿ) Նարինե Միրզոյանի և  հոգեբան Սուսաննա Ղազարյանի ուղեկցությամբ: ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի[…]

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Ոչ պետական չհավատարմագրված բուհերի շրջանավարտների հետագա կրթության և աշխատանքային գործունեության շարունակականության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 1242-Ն հրամանում կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Նոր կարգավորմամբ մինչև 2003 թվականը չհավատարմագրված ոչ պետական բուհերում[…]

 

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՅՏԸ...

Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ Սյունիքի մարզպետի աշխատակազմը դրամաշնորհների մրցույթ էր հայտարարել բուհերի և քոլեջների համար՝ «Տարվա լավագույն գիտակրթական ծրագիր» խորագրով՝ նպատակ ունենալով աջակցել ուսանողական նախաձեռնություններին, խթանել կրթական միջավայրում նորարար և զարգացող գաղափարների իրականացմանը, ինչպես նաև զարգացնել ուսանողների ներգրավվածությունը գիտակրթական նախագծերում։[…]

 

ԳՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆԻՆ

Նոյեմբերի 18-ին ԳՊՀ-ն իր հարկի տակ հյուրընկալեց Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին: Հյուրին ողջունեց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը՝ շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու, փորձի և գիտելիքի փոխանակման պատրաստակամություն ցուցաբերելու համար։ Հանդիպումը մեկնարկեց «Կրթության[…]

 

ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Գորիսի պետական համալսարանում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց գիտական խորհրդի հերթական նիստը: Օրակարգային հարցերը վերաբերում էին ԳՊՀ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության մասնագիտությունների ցանկը (ըստ կրթական ծրագրերի) ձևավորելու և ԲԿԳԿ ներկայացնելուն, ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և[…]

 

ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐ ՇԱՀԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՌՈԲԵՐՏ...

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի՝ 2025 թ. նոյեմբերի 13-ի թիվ 218-Ա/1 հրամանով հաստատվել է Գորիսի պետական համալսարանի գիտական խորհրդի՝ 11.09.2025 թվականի հ. 2 որոշումը՝ Շահանե Շուրիկի Բաղդասարյանին և Ռոբերտ Ասքանազի Մակարյանին «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին: Շնորհավորում[…]

 

ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ...

Սիրելի՛ ուսանողներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ուսանողական տարիները կյանքի ամենավճռորոշ փուլերից են․ դրանք գիտելիքի ձեռքբերման, նոր փորձառությունների, ինքնաճանաչման և մասնագիտական զարգացման ժամանակաշրջան են։ Գորիսի պետական համալսարանը հետևողականորեն բարելավում է իր կրթական միջավայրը՝ նպատակ ունենալով ապահովել բարձրորակ[…]