ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱԿԱՆ ՏՈՆ ԽԱՐԿՈՎՈՒՄ. ԲԱՑՎԵՑ ՀՈՒՇԱՔԱՐ
Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին ընդառաջ Խարկովի Վ.Դոկուչաևի անվան ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ հիշարժան իրադարձություն՝ հանդիսավորությամբ բացվեց հուշաքար՝ պատմական հավերժախոս վկայությամբ, որ 1920-1923 թվականներին այդտեղ ուսանել է հայազգի մեծանուն արձակագիր Ակսել Բակունցը՝ ստանալով ագրոնոմի որակավորում: Ազգանվեր նախաձեռնությունը պատկանում է խարկովաբնակ[…]
