Ներպետական մրցույթներ 2020թ.

ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

2021թ. ընթացքում գիտական միջոցառման կազմակերպման համար ՀՀ գիտության կոմիտեի կողմից ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է մինչև 2020թ. հունիսի 10-ը ԳՊՀ-ի գիտական կենտրոն ներկայացնել հաջորդ տարվա ընթացքում նախատեսվող գիտական միջոցառման (գիտաժողովներ, երիտասարդ գիտնականների դպրոց, գիտական կոնֆերանսներ, սիմպոզիումներ, սեմինարներ) կազմակերպման առաջարկներ՝ համապատասխան հիմնավորմամբ (ներկայացնել (մինչև 2 էջ) գիտական միջոցառման նպատակները, գիտական հիմնավորումը և կարևորությունը, արդիականությունը, ակնկալվող արդյունքները, կազմակերպիչների վերջին 3 տարիների ձեռքբերումները (գիտական հրապարակումները, պաշտպանված ատենախոսությունները, գիտության նույն բնագավառում կազմակերպված համանման գիտական միջոցառումները), ՀՀ-ում գիտական միջոցառման բնագավառի համապատասխան մասնագետների առկայությունը, միջազգային համագործակցությանը նպաստելու աստիճանը և այլն):