Թեհմինա Հարությունի Մարության

 

Դոցենտ | Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոն

 

 

Կրթություն

  • 1997 թ.-ին ավարտել է Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 դպրոցը:
  • 2003 թ.-ին գերազանցությամբ ավարտել է ՀՊՃՀ-ի Գորիսի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության բաժինը, որակավորումը` հայոց լեզվի և գրականության ուսուցիչ

Գիտական աստիճան, կոչում

  • 2004 թ. – ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, թեկնածուական ատենախոսություն (թեմա` «Պարույր Սևակի պոեմների գրաքննադատական արձագանքները», գիտական ղեկավար` բ.գ.դ., պրոֆեսոր Ալմաստ Զաքարյան), բանասիրական գիտությունների թեկնածու՝ Ժ.01.02.«Նորագույն շրջանի հայ գրականություն» մասնագիտությամբ (05.02.2005թ., դիպլոմ Ա N 02638)
  • 2007 թ.-ին ՀՀ ԲՈԿ-ի որոշմամբ ստացել է դոցենտի գիտական կոչում՝ «Գրականագիտություն» մասնագիտությամբ (04.07.2007թ. դիպլոմ Դ N 01437)

Աշխատանքային փորձ

  • 2001 թ. – 2003 թ. – ՀՊՃՀ-ի Գորիսի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի լաբորանտ
  • 2004 թ. – 2007 թ. – ՀՊՃՀ-ի Գորիսի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս
  • 2007 թ.-ից մինչև այժմ – Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ
  • 2010 թ. – 2013 թ. – Գորիսի պետական համալսարանի գրականության ամբիոնի վարիչ
  • 2016 թ. – 2018 թ. – Գորիսի պետական համալսարանի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար
  • 2018 թ. – 2019 թ. – Գորիսի պետական համալսարանի գիտական քարտուղար
  • 2019 թ.-ի հուլիսից – 2021թ. դեկտեմբեր – Գորիսի պետական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
  • 2021 թ. դեկտեմբերից – 2022թ. հունիսի վերջ – Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ժամանավոր պաշտոնակատար
  • 2022 թ. հուլիսից մինչև այժմ – Գորիսի պետական համալսարանի գիտական քարտուղար
  • 2009 թ. – 2012 թ. – Գորիսի պետական համալսարանում ՀՀ Գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոն» ծրագրի գիտաշխատող
  • 2016 թ. – 2021 թ. – Գորիսի պետական համալսարանում ՀՀ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Սյունիքի նյութական և հոգևոր (ոչ նյութական) ժառանգությունը» ծրագրի գիտաշխատող
  • 2022 թ. մայիսի 17-ից մինչև այժմ – Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Ակսել Բակունցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող

Կարդացվող դասընթացներ

Բակալավրի կրթական ծրագիր՝ Հայ գրականության պատմություն /19-րդ դարի առաջին կես/, հայ գրականության պատմություն /20-րդ դար/, հայ գրականության պատմություն, նորագույն շրջան

Մագիստրոսի կրթական ծրագիր՝ Նորագույն շրջանի գրականության զարգացման առանձնահատկությունները, գեղարվեստական ստեղծագործության վերլուծության սկզբունքները

Գիտական հետաքրքրությունների շրջանակը

Նորագույն շրջանի հայ գրականություն, հայ գրաքննադատության պատմություն, սփյուռքահայ գրականություն (մասնավորապես` Մերձավոր Արևելքի հայ գաղթօջախներ), հայ մամուլի և գրահրատարակչության պատմություն, գրական կապեր

Անդամակցություն խորհուրդներին

  • 2016 թ. ապրիլ – մինչև այժմ – Գորիսի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամ
  • 2016 թ. փետրվար – մինչև 2022թ. մարտ – Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի անդամ, խորհրդի քարտուղար
  • 2019 թ. հոկտեմբեր – մինչև այժմ – ՀՀ Հանրային խորհրդի Գիտության, կրթության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
  • 2020 թ. մարտ – մինչև այժմ – «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ

Հասարակական գործունեություն

  • 2000 – 2004 թթ. – ՀՊՃՀ-ի «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի թղթակից Գորիսի մասնաճյուղում
  • 2002 – 2005 թթ. – Հայաստանի գրողների միության «Նոր-Դար» համահայկական հանդեսի Սյունիքի պաշտոնական ներկայացուցիչ
  • 2013 թ. մինչև այժմ – Ակսել Բակունցի տուն- թանգարանին կից «Միրհավ» գրական ակումբի հիմնադիր ղեկավար, mirhav.blogspot.com կայքի հիմնադիր ու խմբագիր
  • 2019 թ. ապրիլ – մինչև այժմ – «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության անդամ

Խմբագրական աշխատանք

  • 2016 – 2020 թթ. – «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» գիտական ծրագրի շրջանակում ԳՊՀ-ում լույս տեսնող «Սյունիք» հայագիտության հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
  • «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» գիտական ծրագրի շրջանակում ԳՊՀ-ում լույս տեսնող «Սյունիք» հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիր
  • 2019 թ. ապրիլ – մինչև այժմ – ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում ընդգրկված «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ, հայերենի պատասխանատու
  • Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 50- ամյակին նվիրված «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուի (Ե., Արմավ, 2019թ.) գլխավոր խմբագիր

Գիտակազմակերպական աշխատանք

  • «Բակունցյան ընթերցումներ». հանրապետական գիտաժողով Գորիսի պետական համալսարանում՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 118-ամյակին, 2018թ., հունիսի 13, գիտաժողովի կազմակերպիչ
  • «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ». հանրապետական գիտաժողով Գորիսի պետական համալսարանում՝ նվիրված ԳՊՀ-ի հիմնադրման 50- ամյակին (19-20 հոկտեմբերի, 2017թ.), գիտաժողովի կազմակերպիչ
  • Ակսել Բակունցի 120-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով Ուկրաինայի Խարկով նահանգի Վ.Դոկուչաևի անվան ազգային ագրարային համալսարանում(25 մայիսի, 2019թ.), կազմկոմիտեի անդամ
  • Ակսել Բակունցի 120-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով Գորիսի պետական համալսարանում(14 հունիսի, 2019թ.), գիտաժողովի կազմակերպիչ
  • Սյունիքի և Արցախի ավագ դպրոցներում Ակսել Բակունցի 120-ամյակին նվիրված շարադրությունների մրցույթի(2019թ., մարտ-հունիս) կազմակերպիչ
  • «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողով Ստեփանակերտում(2019թ. սեպտեմբերի 13-15), կազմկոմիտեի անդամ, բաժանմունքի համանախագահ
  • «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. Պատմություն և արդիականություն (Իրավաքաղաքական գնահատականից մինչև միջազգային դատարան)» առցանց միջազգային գիտաժողով՝ նվիրված Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին(1920թ. հուլիսի 15-16), բաժանմունքի համանախագահ
  • Ուսանողական հանրապետական գիտաժողով՝ նվիրված Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակին (Գորիսի պետական համալսարան, 2021թ. մայիսի 11-12), կազմկոմիտեի նախագահի տեղակալ
  • «Հայոց պետականության անցյալը, ներկան, ապագան» միջազգային 5-րդ գիտաժողով՝ նվիրված Արցախի Հանրապետության 30-ամյակին, ԱՀ, ք. Ստեփանակերտ (2021թ., սեպտեմբերի 12-15), կազմկոմիտեի անդամ, բաժանմունքի համանախագահ

Գիտաժողովների մասնակցություն

  • ՀՊՃՀ-ի տարեկան գիտաժողով – 2001
  • ՀՊՃՀ-ի տարեկան գիտաժողով – 2002
  • ՀՊՃՀ-ի տարեկան գիտաժողով – 2003
  • ՀՊՃՀ-ի տարեկան գիտաժողով – 2004
  • Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողով ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում(Երևան, 2004, մայիս)
  • Միջազգային երկրորդ գիտաժողով Գորիսի պետական համալսարանում (Գորիս, 17-19 հունիսի, 2011թ.)
  • Մայիսյան եռատոնին նվիրված հանրապետական գիտաժողով՝«Արցախյան հերոսամարտի արտացոլումը հայ գրականության մեջ» Արցախի պետական համալսարանում (ԱՀ, ք.Ստեփանակերտ, 13-15 ապրիլի, 2012թ,)
  • Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 70-ամյակին. «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» – ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա (Երևան, 17-19 հոկտեմբերի, 2013թ.)
  • «Հայոց մեծ Եղեռնի արտացոլումը հայ և համաշխարհային գրականության մեջ». գիտական նստաշրջան՝ նվիրված Հայոց Եղեռնի 100-ամյակին – ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտ, Հայաստանի գրողների միություն (Երևան, 14-16 ապրիլի, 2015թ.)
  • Հովսեփ Էմին – 290. ներֆակուլտետային գիտաժողով Գորիսի պետական համալսարանում՝ նվիրված Հովսեփ Էմինի 290-ամյակին(Գորիս, 2016, 25 նոյեմբեր)
  • «Որոգայթ փառաց – 230». ներֆակուլտետային գիտաժողով Գորիսի պետական համալսարանում (Գորիս, 2016թ., 5 մայիսի)
  • «Ազատ Շուշի». հանրապետական գիտաժողով Արցախի պետական համալսարանում՝ նվիրված Շուշիի ազատագրության 25-րդ տարեդարձին(ԱՀ, ք.Ստեփանակերտ, 7-9 մայիսի, 2017թ
  • «Բակունցյան ընթերցումներ». հանրապետական գիտաժողով Գորիսի պետական համալսարանում՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 118-ամյակին
  • «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ». հանրապետական գիտաժողով Գորիսի պետական համալսարանում՝ նվիրված ԳՊՀ-ի հիմնադրման 50- ամյակին (Գորիս, 19-20 հոկտեմբերի, 2017թ.)
  • Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողով Արցախի պետական համալսարանում (ԱՀ, ք.Ստեփանակերտ, 15-17 մարտի, 2018թ.),
  • Ակսել Բակունցի 120-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով Խարկովի Վ.Դոկուչաևի անվան ազգային ագրարային համալսարանում (Ուկրաինա, ք. Խարկով, 25 մայիսի, 2019թ.)
  • Ակսել Բակունցի 120-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով Գորիսի պետական համալսարանում(Գորիս, 14 հունիսի, 2019թ.)
  • «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողովՍտեփանակերտում(ԱՀ,ք. Ստեփանակերտ, 2019թ. սեպտեմբերի 13-15)
  • Պողոս Խաչատրյանի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով Վանաձորի պետական համալսարանում(Վանաձոր, 2019թ. նոյեմբերի 14-15)
  • «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. Պատմություն և արդիականություն (Իրավաքաղաքական գնահատականից մինչև միջազգային դատարան)» առցանց միջազգային գիտաժողով՝ նվիրված Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին(ԱՀ, ք.Շուշի, 1920թ. հուլիսի 15-16)
  • Հայագիտական միջազգային 4-րդ գիտաժողով Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում՝ նվիրված Ղևոնդ Ալիշանի և Մկրտիչ Խրիմյանի 200- ամյակներին(Սանկտ Պետերբուրգ, 2021թ. ապրիլի 27- 28):
  • «Հայոց պետականության անցյալը, ներկան, ապագան» միջազգային 5-րդ գիտաժողով՝ նվիրված Արցախի Հանրապետության 30-ամյակին, (ԱՀ, ք. Ստեփանակերտ, 2021թ., սեպտեմբերի 12-15)
  • «Հայոց ցեղասպանության,Հայկական պահանջատիրության և Արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողով (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտ» հիմնադրամ, ՀՀ ԳԱԱ,ԵՊՀ, 2021թ. սեպտեմբերի 16-18)
  • Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի Թեմի կանոնական գործունեության վերականգնման 30- ամյակին նվիրված միջազգային գիտաժողով Կիևում (Ուկրաինա, ք.Կիև, 2021թ. հոկտեմբերի 28)
  • «Սուրբ Էջմիածինը՝ գրքի հանգրվան». գիտաժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկեան» Մատենադարանիհիմնադրման10-ամյակին,6հոկտեմբերի, 2022թ.

Հրատարակած աշխատություններ

  • Մոտ 30 գիտական աշխատանք, այդ թվում` 2 մենագրություն, 1 ուսումնամեթոդական ձեռնարկ, 1 գիրք-հուշալբոմ
  • 60-ից ավելի գիտահանրամատչելի հոդվածներ ՀՀ և Սփյուռքի մամուլում

Լեզուների իմացություն

Հայերեն (մայրենի), ռուսերեն, անգլերեն (բառարանի օգնությամբ)

Համակարգչային հմտություններ

Windows XP, MS Office (Word, Excel, Access, PowerPoint), Photoshop

Էլ. փոստ

tmarutyan@mail.ru