Rector

ԱՐՏՈՒՇ ԱՊՐԵՍԻ ՂՈԻԿԱՍՅԱՆ

rector

Ծնվել է 1958թ. հուլիսի 30-ին Ստեփանակերտում: Միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի Մեծ Շեն գյուղում և Մարտակերտում:
1975թ. ընդունվել է ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի մեխանիկայի բաժին:
1980թ. ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի ասպիրանտուրան և գործուղվել ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտ (Մոսկվա):
1984թ. Ա. Ղուկասյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
1984-1988թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, 1988-ից՝ ԵՊՀ մեխանիկայի ֆակուլտետի տեսական մեխանիկայի ամբիոնում:
1994-2002թթ. եղել է նույն ամբիոնի վարիչ:
1997թ. ստացել է պրոֆեսորի կոչում:
1996թ. Մոսկվայի ԳԱ Մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Բացարձակ պինդ և առաձգական օղակներով մանիպուլյացիոն ռոբոտների շարժումների ղեկավարում և օպտիմիզացիա» թեմայով:
2002-2010թթ. Ա. Ղուկասյանը եղել է Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր:
2010-2013թթ. ղեկավարել է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահությունը:
2013-10.02.2016թթ. եղել է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ:
1998-ից ՀՀ ԲՈՀ-ի 047 և 2012-ից 032 մասնագիտական խորհուրդների անդամ է:
2003-2010թթ. ղեկավարել է ՀՀ ԲՈՀ-ի 020 մասնագիտական խորհուրդը:
ՀՀ ԳԱԱ «Մեխանիկա» գիտական հանդեսի և ԼՂՀ ԿԳՆ «Կրթությունը և գիտությունը Արցախում» գիտամեթոդական և գիտահանրամատչելի պարբերական հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ է:
2010-ից ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի անդամ է, 2009-ից` ՀՀ հանրային խորհրդի «Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի» հանձնաժողովի նախագահ:
2009թ. Ա. Ղուկասյանին շնորհվել է Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:
11.02.2016թ. նշանակվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:
09.06.2016թ․ ընտրվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտոր։
Համատեղությամբ աշխատում է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտում որպես առաջատար գիտաշխատող:
Հեղինակ է շուրջ 90 գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների: Գիտական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում է տեսական մեխանիկա, մանիպուլյացիոն համակարգերի մեխանիկա և օպտիմալ ղեկավարում, ղեկավարման տեսություն, դասավանդման մեթոդիկա, կրթության կառավարման հիմնահարցեր:
Ա. Ղուկասյանի անմիջական ղեկավարությամբ ԵՊՀ-ում բացվել է «Մանիպուլյացիոն ռոբոտների մեխանիկա և ղեկավարում» մասնագիտացման համակարգը: Նրա համանախագահությամբ 1997 և 2002թթ. Երևանում կազմակերպվել են «Օպտիմալ ղեկավարման, կայունության և մեխանիկական համակարգերի ամրության հարցերին» նվիրված միջազգային գիտաժողովներ:
Ա. Ղուկասյանի ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 7 ատենախոսություն: Մասնակցել է միջազգային գիտաժողովների աշխատանքներին (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Տաշքենդ, Օքսֆորդ, Հելսինկի):
Ա. Ղուկասյանը արժանացել է մի շարք պարգևների` ՀՀ ԿԳ նախարարության «Ոսկե հուշամեդալ» /2003/, ՀՀ վարչապետի շնորհակալագիր /2003/, «Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ» /2005/, Սոկրատեսի անվան միջազգային պարգև /Իսպանիա/` ժամանակակից հասարակության ինտելեկտուալ զարգացման գործում անձնական ներդրման համար /2006/, Վիկտորյա թագուհու անվան միջազգային պարգև /Մեծ Բրիտանիա/` պատվի, արժանապատվության և բարեխղճության համար /2006/, «Անանիա Շիրակացու անվան մեդալ» /2007/, ՀՀ վարչապետի հուշամեդալ /2012/, «Երախտագիտության մեդալ» /2013, ԼՂՀ/, ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ /2009/, ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ /2007/, ԵՊՀ-ի հուշամեդալ /2007/, Խ. Աբովյանի անվան հուշամեդալ /2008/, Մանկավարժական համալսարանի հուշամեդալ /2012/ և այլն:
Ամուսնացած է, ունի երկու զավակ, մեկ թոռ: