Ծածկագիր N ԵԴ-5-2023
Սկիզբ՝ 15.03.2023թ.
Ավարտ՝ 15.12.2023թ.
Ծրագրի վարչական կազմ
Տիգրան Վանդունց | ծրագրի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ, ԳՊՀ ռեկտոր
Արփինե Դինունց | ծրագրի համակարգող, ֆ.մ.գ.թ., դոցենտ, ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ
Ռուզաննա Թապտուղյան | ծրագրի հաշվապահ, ԳՊՀ գլխավոր հաշվապահ
Հասմիկ Միրզոյան | կադրային հաշվառման պատասխանատու, ԳՊՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար
Անի Գալստյան | ծրագրի օգնական, ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի մասնագետ
Դասընթացավարներ
Արկադի Հովհաննիսյան | Աշխատանքային օրենսդրություն
Արմինե Շալունց | Գնումների գործընթացի կազմակերպում
Սյուզաննա Պետրոսյան | Մենեջմենթ
Ռուզաննա Թապտուղյան | Հաշվապահական հաշվառում
Անահիտ Բաղդասարյան | Մեդիագրագիտություն
Մերի Գրիգորյան | Ընդհանուր անգլերեն
Արփինե Դինունց | Թվային հմտություններ
Նազելի Հախվերդյան | Սթրեսի կառավարում, Հաղորդակցման հմտություններ և հոգեբանական տեխնիկաներ
Սոնա Ալավերդյան | Թիմային աշխատանք, Ժամանակի կառավարում և ուշադրություն մանրուքներին, Խնդիրների լուծում և ստեղծարարություն, Առաջնորդության հմտություններ
ՀՀ ԿԳՄՍՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԱՆՎՃԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ծրագրի շրջանակում առկա և հեռավար ձևաչափերով կազմակերպվել են հետևյալ դասընթացները՝ մեդիագրագիտություն, ընդհանուր անգլերեն (A2, B1), թվային հմտություններ, մենեջմենթ, աշխատանքային օրենսդրություն, գնումների գործընթացի կազմակերպում, հաշվապահական հաշվառում, թվային հմտություններ, հաղորդակցման հմտություններ և հոգեբանական տեխնիկաներ, սթրեսի կառավարում, թիմային աշխատանք, ժամանակի կառավարում և ուշադրություն մանրուքներին, խնդիրների լուծում և ստեղծարարություն, առաջնորդության հմտություններ, ստեղծվել են էլեկտրոնային ուսուցման կառավարման հարթակներ:
ՀՀ ԿԳՄՍՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Ծրագրի շրջանակում նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ։ Աշխատանք առաջարկող 20 կազմակերպություններն ու ընկերությունները՝ 20 աշխատատեղի առաջարկով, և աշխատանք փնտրող երիտասարդները հնարավորություն ունեցան առերես հանդիպելու, ձեռք բերելու նախնական պայմանավորվածություններ: Տոնավաճառին մասնակցում էին կազմակերպություններ ամենատարբեր ոլորտներից՝ կրթություն, բիզնես, ֆինանսներ, միջազգային և այլն։ Տաղավարները մարդաշատ էին, երիտասարդները հետաքրքրվում էին թափուր հաստիքներով, իսկ գործատուները պատրաստակամորեն պատասխանում էին հարցերին ու ներկայացնում իրենց ընկերությունները, առաջարկվող թափուր աշխատատեղերը, կամավորական, կրթական և այլ ծրագրերը, ընկերությունում աշխատելու առավելություններն ու հեռանկարները։
Աշխատանքի տոնավաճառի ընթացքում անցկացվեց «Թիմային աշխատանք» թեմայով դասընթաց և 159 երիտասարդների շնորհվեցին հավաստագրեր:
ՀՀ ԿԳՄՍՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Հետազոտությունը նպատակ ունի վերլուծելու Գորիսի պետական համալսարանում 2022 – 2023 թթ. գործող «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» ծրագրի ազդեցությունը երիտասարդների կրթության և զբաղվածության հեռանկարների վրա: Ծրագիրը Սյունիքի մարզում գործող եզակի պետական ծրագրերից է, որն ուղղակիորեն ուղղված է Սյունիքի մարզի երիտասարդների զբաղվածության խնդրին: Ուսումնասիրվել են ծրագրի երկու առաջնային արդյունքները՝
– երիտասարդների՝ աշխատանքի, կրթության կամ վերապատրաստման մեջ լինելու ցանկություններ,
– երիտասարդների՝ կարիերայի զարգացմանն ուղղված մտադրություններ:
Վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ ծրագրի մասնակիցների՝ կարիերայի զարգացմանն ուղղված մտադրությունները երկամյա ծրագրի ընթացքում աճել է: Հիմնավորվել է ծրագրի դրական ազդեցությունը երիտասարդների՝ աշխատանքի, լրացուցիչ կրթությամբ կամ վերապատրաստմամբ զբաղվելու ցանկության պակասով պայմանավորված ռիսկի նվազեցման վրա:
Ծրագրի ավարտը նախատեսվում է 2023 թվականի դեկտեմբերի 15-ին: