Մեր մասին

ԳՊՀ արտաքին կապերի և համագործակցության բաժնի հիմնական նպատակն է ապահովել ԳՊՀ համագործակցությունը ներպետական և օտարերկրյա ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների միջև, իրականացնել կարողություններից զարգացմանն ուղղված ծրագրեր, նպաստել ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և վարչակազմի փոխանակման ծրագրերին, այլ երկրներից ուսանողների հավաքագրմանը։

Բուհը միջազգայնացումը համարել է ռազմավարական առանձին նպատակ և թիրախային  ոլորտ և սահմանել են 3 խոշոր բաղադրիչ.

  1. բարեփոխումների և նորարարությունների միջոցով համալսարանի արդիականացում և միջազգայնացում՝ հենվելով գործընկեր բուհերի լավագույն փորձի փոխանակման և համագործակցության վրա,
  2. եվրոպական չափանիշներին համապատասխան մրցունակ և համակողմանիորեն զարգացած մասնագետների պատրաստում և հավաքագրում ու միևնույն ժամանակ ժողովրդավարացման, ազատականացման, հանդուրժողականության, կրթության հասանելիության և շարունակական կրթության հավատարիմ սկզբունքներ,
  3. ուսանողների և աշխատակազմի շարժունության խթանում, համատեղ կրթական ծրագրերի, ուսումնական պլանների և դասընթացների նախագծում և ներդրում: