ԳՊՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում է, որն անմիջականորեն ենթարկվում է ռեկտորին, նպաստում է ԳՊՀ մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականության իրականացմանը՝ վերհանելով դրանց առնչվող խնդիրները:
Բաժինն իրականացնում է ԳՊՀ աշխատակիցների անձնական գործերի հաշվառում և վարում, պաշտոնների անձնագրերի կազմում, կադրային հարցերի վերաբերյալ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստում և հրամանագրում, ընտրովի պաշտոնների, ԳՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ՊԴ անձնակազմի և այլն թափուր պաշտոնների ընտրությունների նախապատրաստում, աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացի կազմակերպում և աշխատակիցների կողմից աշխատանքային պայմանագրերի պայմանների կատարման վերահսկում, ԳՊՀ հրամանագրքերի կազմում, վարում և պահպանության ապահովում և ըստ գործող համապատասխան կանոնակարգի՝ կատարում այլ գործառույթներ:
Բաժինն ունի հետևյալ աշխատակազմը՝
- բաժնի ղեկավար,
- անձնակազմի հաշվառման պատասխանատու,
- փաստաթղթաշրջանառության վերահսկման, ավարտական փաստթղթերի ստացման, պահպանման և տրման պատասխանատու,
- ուսանողական կազմի ամրագրման հարցերով մասնագետ,
- զինապարտների, զինակոչիկների ամրագրման պատասխանատու,
- արխիվավար:
________________________________________________________________________
Կոնտակտներ
Բաժնի ղեկավար՝ Հասմիկ Միրզոյան
gorsu.ashkhatakazm@gmail.com
(374 77) 55-95-33