ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
Մեկնարկել է ԳՊՀ առկա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլը:
Ընդունելությունն իրականացվում է ըստ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի) տեղերի։
Վճարովի տեղերի մրցույթին կարող են մասնակցել ԳՊՀ նախորդ տարիների, ինչպես նաև ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող դիմորդները:
Փաստաթղթերն ընդունվում են առցանց՝ https://docs.google.com/…/1FAIpQLSdJjQkrwMndEedWJ…/viewform… 2020թ. հուլիսի 7-ից մինչև սեպտեմբերի 11-ը, հարցազրույցը անցկացվելու է ս.թ. սեպտեմբերի 14-15-ը։
- Տվյալ մասնագիտության որակավորում չունեցող դիմորդների հետ անցկացվում է նաև հարցազրույց–քննություն համապատասխան առարկաներից:
- Մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված դիմորդների հրամանագրումը կատարվում է մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը՝ ուսման վարձի առնվազն ամսական չափաբաժինը վճարելուց հետո:
Մինչև դիմում–հայտ լրացնելը Արարատ–բանկ Գորիսի մ/ճ–ից ԳՊՀ–ի հաշվեհամարին (900288000012) պետք է կատարել վճարում 1500 ՀՀ դրամ, անդորրագիրը կցել դիմում–հայտին:
Մագիստրատուրայի ընդունելության մյուս փուլի մասին կտեղեկացնենք լրացուցիչ, խնդրում ենք հետևել ԳՊՀ–ի պաշտոնական կայքէջին և ֆեյսբուքյան էջին:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 098- 19-67-14, 077- 22-57-27:
Մասնագիտություններ ԱՌԿԱ |
Ընդ. տեղերի թիվը (վճարովի) |
ՈՒսման վարձը (հազ.դրամ) |
Կրթության կառավարում | 15 | 340 |
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա | 10 | 340 |
Կենսաբանություն | 5 | 240 |
Մաթեմատիկա | 10 | 240 |
Պատմություն | 10 | 320 |
Հայոց լեզու և գրականություն | 10 | 320 |
Զբոսաշրջության կառավարում | 15 | 360 |
ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ
☑Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
☑Կենսաբանություն
☑Մաթեմատիկա
☑Պատմություն
☑Հայոց լեզու և գրականություն
☑Զբոսաշրջության կառավարում:
⚠Մագիստրատուրայի ընդունելությունն իրականացվում է երեք փուլով:
🔹Առաջին փուլ՝ հունիսի 15-ից մինչև հուլիսի 3-ը,
🔹Երկրորդ փուլ՝ հուլիսի 7-ից սեպտեմբերի 15-ը,
🔹Երրորդ փուլ՝ օգոստոսի 26-սեպտեմբերի 26-ը:
📌Առաջին փուլ.
Մագիստրատուրայի ընդունելությունն ըստ մասնագիտությունների իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի:
Ընդունելությանը կարող են մասնակցել⤵
- ԳՊՀ բակալավրի կրթական աստիճան ունեցող տվյալ տարվա շրջանավարտները, ովքեր ավարտական աշխատանքի պաշտպանությունից և ամփոփիչ ատեստավորման քննությունից ստացել են բարձր միավորներ,
- Վերջին երեք տարվա ընթացքում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիները անվճար՝ ԲԶ տեղերի համար:
🔺👩💻Մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են առցանց 👉https://docs.google.com/…, 📆2020թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 3-ը, մրցույթի արդյունքները կամփոփվեն հուլիսի 6-ին: Մինչև դիմում-հայտ լրացնելը Արարատ-բանկ Գորիսի մ/ճ-ից ԳՊՀ-ի հաշվեհամարին (900288000012) պետք է կատարել վճարում 1500 ՀՀ դրամ, անդորրագիրը կցել դիմում-հայտին:
🔜 Մագիստրատուրայի ընդունելության մյուս փուլերի մասին կտեղեկացնենք լրացուցիչ, խնդրում ենք հետևել ԳՊՀ-ի պաշտոնական կայքէջին և ֆեյսբուքյան էջին:
📞Տեղեկությունների համար զանգահարել՝ 098 196714, 077 225727:
ԳՊՀ ԱՌԿԱ ԵՒ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
- Կրթության կառավարում
- Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
- Մաթեմատիկա
- Կենսաբանություն
- Հայոց լեզու և գրականություն
- Պատմություն
- Զբոսաշրջության կառավարում
Մասնագիտություններ / հեռակա ուսուցում
- Իրավագիտություն
- Ձեռնարկությունների տնտեսագիտություն
- Քիմիա
- Հատուկ մանկավարժություն
- Սոցիալական մանկավարժություն
Ընդունելության տեղերը և ուսման վարձավճարները տե’ս կից տեղեկատվական թերթիկում: Մագիստրատուրայի ընդունելություն – առկա, հեռակա – 2019-2020 — տեղեկատվական թերթիկ