Ղուկասյան Արտուշ Ապրեսի

ԳՊՀ գիտական կենտրոնի ղեկավար, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր

E-mail: ghukasyan10@yandex.ru

Կրթություն
1981- 1984 թթ. Ասպիրանտուրա, ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի ինստիտուտ/Երևան/, ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտ/Մոսկվա/

1975 – 1980 թթ. Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան

Գիտական աստիճան
Ֆիզմաթ. գիտ. թեկնածու
Ատենախոսության թեմա` «Մանիպուլյացիոն ռոբոտների դինամիկայի ուսումնասիրությունը առաձգական հատկությունների հաշվառումով», ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտ, Մոսկվա, 1984թ.
Ֆիզմաթ. գիտ. դոկտոր
Ատենախոսության թեմա` «Բացարձակ պինդ և առաձգական օղակներով մանիպուլյացիոն ռոբոտների շարժումների ղեկավարում և օպտիմիզացիա», ՌԴ ՌԳԱ Մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտ, Մոսկվա, 1996թ.

Գիտական կոչում
Դոցենտ, Երևանի պետական համալսարան, 1991թ.
Պրոֆեսոր, Երևանի պետական համալսարան, 1997թ.
Պատվավոր պրոֆեսոր, Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարան, 2009թ.

Աշխատանքային փորձ
2016/11.02/ թ.-ից Գորիսի պետական համալսարանի ռեկտոր
2019 թ.-ից  ԳՊՀ գիտական կենտրոնի ղեկավար
2013 – 2016 թթ. ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ
2010 – 2013 թթ. ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ
2002 – 2010 թթ. Խ.Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր
1994 – 2002 թթ. ԵՊՀ Տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ
1988 – 1997 թթ. ԵՊՀ Տեսական մեխանիկայի ամբիոնի դոցենտ
>1984 – 1988 թթ. ՀԽՍՀ  ԳԱ Մեխանիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Կարդացվող դասընթացներ
Տեսական մեխանիկա
Օպտիմալ ղեկավարում
Մանիպուլյացիոն ռոբոտների մեխանիկա և օպտիմալ ղեկավարում
Օպտիմալ ստաբիլիզացիայի տեսություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Տեսական մեխանիկա , մանիպուլյացիոն համակարգերի մեխանիկա և ղեկավարում, ղեկավարման տեսություն, դասավանդման մեթոդիկա, կրթության կառավարման հիմնահարցերը և այլն: Համանախագահությամբ 1995, 1997 և 2002թթ. Երևանում կազմակերպել է «Օպտիմալ ղեկավարման, կայունության և մեխանիկական համակարգերի ամրության հարցերին», 2017թ. Ծաղկաձորում «Հոծ միջավայրի մեխանիկայի ակտուալ հիմնահարցերի», իսկ 2018թ. Գորիսում «Դեֆորմացվող միջավայրերի փոխազդեցության դինամիկայի պրոբլեմները» խորագրերով միջազգային գիտաժողովներ: 2006, 2010 թթ. կազմակերպվել են նաև Բարձրագույն կրթության կազմակերպման նոր մոտեցումներին նվիրված միջազգային գիտաժողովներ: Ութ թեկնածուական ատենախոսությունների գիտական ղեկավար է

Մասնակցությունը դրամաշնորհների (ներկա և անցյալ)
2013 թ.-ից ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող (համատեղության կարգով)
1998 – 2010 թթ. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական թեմայի ղեկավար

Մասնագիտական անդամակցություն (ՀԿ, մասնագիտական խորհուրդ, գիտական հանդեսի խմբագրություն, ֆոնդեր և այլն )
2009 – 2018 թթ. ՀՀ Հանրային խորհրդի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ 
2010 թ. ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի անդամ
2002 – 2010 թթ. Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի “Գիտական տեղեկագիր” պարբերականի խմբագրական խորհրդի նախագահ 
ՀՀ ԳԱԱ “Մեխանիկա” գիտական հանդեսի, ԼՂՀ ԿԳՆ “Կրթությունը և գիտությունը Արցախում” գիտամեթոդական և գիտահանրամատչելի պարբերական հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ 
2012 – 2015 թթ. ՀՀ ԲՈՀ-ի “032-Կառավարման, ավտոմատացման և էլեկտրոնիկայի” մասնագիտություններով գիտական աստիճաններ շնորհող  մասնագիտական խորհրդի անդամ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևան  
2002 – 2010 թթ. ՀՀ ԲՈՀ-ի “020-մանկավարժություն և հոգեբանություն” մասնագիտությամբ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական  խորհրդի նախագահ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, Երևան
1998 թ.-ից  ՀՀ ԲՈՀ-ի “047-մեխանիկա” մասնագիտությամբ գիտական աստիճաններ շնորհող  մասնագիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ, Երևան

Պարգևներ
ՀՀ ԿԳ  նախարարության Ոսկե հուշամեդալ /2003թ./, ՀՀ վարչապետի շնորհակալագիր /2003թ./, Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ /2005թ./, Սոկրատեսի անվան միջազգային պարգև /Իսպանիա/` ժամանակակից հասարակության ինտելեկտուալ զարգացման գործում անձնական  ներդրման համար /2006թ./, Վիկտորիա թագուհու անվան միջազգային պարգև /Մեծ Բրիտանիա/` պատվի, արժանապատվության և բարեխղճության համար /2006թ./, Անանիա Շիրակացու անվան մեդալ /2007թ./, ՀՀ վարչապետի հուշամեդալ /2012թ./, Երախտագիտության մեդալ /2013թ., ԼՂՀ/, ՀՀ ՊՆ <Անդրանիկ Օզանյան> մեդալ /2009թ./, <Համագործակցության ամրապնդման համար> մեդալ /2007թ./, ԵՊՀ-ի հուշամեդալ /2007թ./, Խ. Աբովյանի անվան հուշամեդալ /2008թ./, Մանկավարժական համալսարանի հուշամեդալ /2012թ./ և այլն

Հրատարակումներ
Հեղինակ է ավելի քան 90 գիտական և գիտամեթոդական աշխատանքների