Accounting Department

Գորիսի պետական համալսարանի հաշվապահությունը կառուցվածքային ստորաբաժանում է, որը համակարգում է համալսարանի ֆինանսական գործունեությունը և ղեկավարվում գլխավոր հաշվապահի կողմից:

ԳՊՀ հաշվապահության աշխատակիցների կողմից իրականացվում են բուհի ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակիև շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքագրում, հաշվապահական հաշվառման վարում, տնտեսվարական գործունեության բացասական արդյունքների կանխարգելում և դրա ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով ներտնտեսվարական ռեզերվների փնտրում, ընթացիկ տարվա ֆինանսական հաշվետվության և նոր ֆինանսական տարվա բյուջեի նախահաշվի նախագծի կազմում, բուհի բյուջեի նպատակաուղղված պլանավորման, կատարման, վերահսկողության ապահովում,ապրանքանյութական արժեքների հաշվառում, բոլոր տեսակի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում, աշխատակիցների հետ գործառնությունների հաշվառում, ուսանողների ուսման վճարների, զեղչերի հաշվառում ֆինանսական և ուսումնական հաշվառման կտրվածքով, ուսանողներին ուսման վարձերի գծով փոխանցման հաշիվների տրամադրում, ուսանողների կրթաթոշակների հաշվարկում, վճարում, հարկային մարմինների հետ ժամանակին հաշվարկների իրականացում և պարտավորությունների մարում և ըստ համապատասխան գործող կանոնակարգի՝ կատարում այլ գործառույթներ:

_________________________________________________________________________

Կոնտակտներ

Գլխավոր հաշվապահ՝ Ռուզաննա Թապտուղյան

(374 98) 65-84-28