Department of Quality Assurance and Student’s Career Support

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հանրապետությունում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների համար ինստիտուցիոնալ հավատարմագրումը իրականացվում է ուսումնական հաստատության նախաձեռնությամբ և նրա կողմից ներկայացված դիմումի համաձայն:
Հավատարմագրման գործընթացը կազմակերպվում և համակարգվում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) կողմից:
Իր գործողություններում ՈԱԱԿ-ն առաջնորդվում է ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978–Ն որոշմամբ հաստատված «ՀՀ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման» կարգով և 2011 թվականի հունիսի 30-ին հաստատված «ՀՀ մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները հաստատելու մասին» N 959– Ն որոշմամբ (www.anqa.am):
Պետական ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու համար «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը (ԳՊՀ) դիմել է ՈԱԱԿ` 2017թ. ապրիլին ներկայացնելով սահմանված ձևաչափի դիմում-հայտ, բուհի լիցենզիայի և դրա հավելվածների կրկնօրինակները:
ՈԱԱԿ-ի քարտուղարությունը, ուսումնասիրելով դիմում-հայտը, դրան կից փաստաթղթերը դիմում-հայտի ընդունման մասին, 2017թ. ապրիլի 10-ին որոշում է կայացրել, որից հետո ՈԱԱԿ-ի և ԳՊՀ-ի միջև կնքվել է երկկողմ պայմանագիր, կազմվել և հաստատվել է աշխատանքների իրականացման ժամանակացույցը:
Ըստ ՈԱԱԿ-ի կողմից սահմանված ձևաչափի` 2017թ. հուլիսին ԳՊՀ-ն ներկայացրել է ինստիտուցիոնալ կարողությունների վերլուծությունը հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև ուղեկցող փաստաթղթերի փաթեթը:
Բուհի ինքնավերլուծությունը իրականացրել է հատուկ այդ նպատակով ԳՊՀ ռեկտորի 03 փետրվարի 2017թ. թիվ 59-Ա հրամանով ստեղծված «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 27 անդամներից (աշխատակիցներից) վերաձևավորված 10 հանձնաժողովը` համապատասխան 10 չափանիշի գծով:
Գործընթացն ու վերաձևավորված հանձնաժողովների աշխատանքները ղեկավարում է ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, համակարգում` ԳՊՀ կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Զ.Գրիգորյանը:
Ուսումնասիրելով «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության զեկույցը` փորձագիտական խումբը ԳՊՀ-ի համաձայնությամբ հաստատել է ԳՊՀ այցելությունների պլանը:
Նոյեմբերի 1-3-ը ինստիտուցիոնալ հավատարմագրման արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խումբը այցելել է Գորիսի պետական համալսարան:
Եռօրյա այցի ընթացքում փորձագիտական խմբի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԳՊՀ ռեկտորի, պրոռեկտորի, ինքնավերլուծություն իրականացնող խմբի անդամների, դեկանների, ամբիոնների վարիչների, ուսանողների, շրջանավարտների և գործատուների հետ: Հանդիպումներին հաջորդեցին այցելություններ ֆակուլտետներ, ամբիոններ, ուսումնական և վարչական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներ, որտեղ ուսումնասիրվեցին փաստաթղթերը, համապատասխան ռեսուրսները:
Փորձագիտական խմբի ամենօրյա գործունեությունն ամփոփվում էր փակ քննարկումներով և պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությամբ:
Ինստիտուցիոնալ հավատարմագրման արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խումբը եռօրյա ժամկետում իրականացրած ուսումնասիրություններն ամփոփելուց հետո դեկտեմբեր ամսվա սկզբին ԳՊՀ-ին է ներկայացրել ինստիտուցիոնալ հավատարմագրման նախնական զեկույցը:
Փորձագիտական խումբը, ծանոթանալով ԳՊՀ-ի գործունեությանը, առանձնացրել է բուհի ուժեղ և թույլ կողմերը, ներկայացրել բուհի բոլոր ստորաբաժանումների գործունեության դրական ուղղություններն ու դիտարկել առկա բացթողումները:
2018թ. տարեսկզբից ԳՊՀ կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Զ.Գրիգորյանի ու ԿՈԱ և ՈՒԿԱ բաժնի ղեկավար Ս.Հայրապետյանի անմիջական մասնակցությամբ արդեն ձևավորված ԳՊՀ-ի 10 հանձնաժողովի ներկայացուցիչների հետ պարբերաբար տեղի են ունենում հանդիպումներ, որոնց ընթացքում համապատասխան քննարկումների արդյունքում մշակվում է ԳՊՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցում վեր հանված թերությունների վերացման գործողությունների ծրագիրը` ըստ սահմանված ձևաչափի, որը մինչև ս.թ. փետրվարի 9-ը կներկայացվի ՈԱԱԿ-ին:
Փետրվար ամսվա ընթացքում կկատարվի թերությունների վերացման ԳՊՀ-ի ծրագրի գնահատում, որի հիման վրա ՈԱԱԿ-ը կկազմի եզրակացություն, իսկ արդեն մարտ ամսին կունենանք ԳՊՀ-ի հավատարմագրման մասին ՈԱԱԿ-ի կայացրած որոշումը:

«ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱԹՈՒՄԻՈՒՄ (ՎՐԱՍՏԱՆ)

Erasmus+ HERITAG (Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվության ոլորտների ուսումնական ծրագրերում) ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 26 – 28-ը Շ.Ռուսթավելու անվ. Բաթումիի պետական համալսարանում տեղի ունեցան «Որակի ապահովումը բարձրագույն կրթության համակարգում» դասընթաց և ծրագրի կառավարման հերթական չորրորդ հանդիպում: Միջոցառումներին մասնակցում էին ներկայացուցիչներ ծրագրի գործընկեր կազմակերպություններից:

«Որակի ապահովումը բարձրագույն կրթության համակարգում» դասընթացն ընդգրկում էր հետևյալ թեմաները.

•ՈԱ չափորոշիչներ և ուղենիշեր եվրոպական բարձրագույն կրթության տարածքում

•Որակի ներքին ապահովումը և իրականացումը Բոլոնիայի համալսարանում

•Հավատարմագրման իրականացում

•Կարողությունների և ուսումնառության արդյունքների վրա հիմնված կրթական ծրագրերի ստեղծում

•ՈԱ քաղաքականությունը և իրականացումը ՀՊՏՀ-ում

•Ուսումնառության արդյունքների վրա հիմնված կրթության կազմակերպում( Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի և Իլիայի պետական համալսարանների փորձը)

•Որակի ապահովումը Իլիայի պետական համալսարանում:

Յուրաքանչյուր տեսական դասընթացից հետո տեղի էին ունենում գործնական պարապմունքներ, քննարկումներ և քեյս-ստադիներ (case studies):

Ծրագրի կառավարման հերթական չորրորդ հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.

•Աշխատանքային փաթեթների վերանայում, իրականացված աշխատանքներ և միջանկյալ հաշվետվություն

•Խորհրդատվական մարմնի ստեղծման համաձայնագրերի կնքում

•Կարիքների բացահայտման և հնարավորությունների վերլուծման վերաբերյալ հաշվետվություններ

•Սարքավորումների ձեռքբերում և տեղադրում, լաբորատորիաների բացում

Գիտակրթական բարեփոխումների հիմնադրամը /SERF/ կնախապատրաստի հիմնական դասընթացների ծրագիր, որը սարքավորումների տեղադրումից անմիջապես հետո կիրականացվի ԳՊՀ-ում: Լաբորատորիաների բացման արարողություները նախատեսվում է իրականացնել աշխատաշուկայի/կարիերայի օրվան նվիրված միջոցառումների կամ արտաքին գնահատման նպատակով այցելությունների ընթացքում:

•Կրթական ծրագրերի բարեփոխում, առարկայական ծրագրեր և դրանց բովանդակությունը, շարունակական կրթության մոդուլների ստեղծում

•Արտաքին գնահատում և մշտադիտարկման ազգային համակարգ

2018թ-ի հունվար-փետրվար ամիսներին երեք փորձագետներ կայցելեն գործընկեր համալսարաններ և կներկայացնեն հաշվետվություններ, որոնք կընդգրկեն խորհուրդներ հետագա աշխատանքների արդյունավետ իրականացման համար:

•ՈԱ ռազմավարական պլանի ստեղծում

•Աշխատաշուկայի/կարիերայի օրեր

Վրաստանյան և հայաստանյան երկրների գործընկեր համալսարաններին հանձնարարվեց տեղեկացնել աշխատաշուկայի/կարիերայի օրերի ձևաչափերն ու իրականացման ամսաթվերը մինչև նոյեմբերի 1-ը: Նախատեսվում է լաբորատորիաների բացման արարողություները և տեղեկատվության տարածման հետ կապված աշխատանքները համատեղել այդ օրվա հետ:

•Դասավանդման մեթոդների վերաբերյալ դասընթաց

Աշխատանքային փաթեթ 6-ում նախատեսված այս դասընթացը կանցկացվի ԳՊՀ-ում, 2018թ-ի մայիսի 16-19-ը. ԵՄ գործընկերները կապահովեն դասընթացը դասընթացավարներով և անհրաժեշտ նյութերով:

•Տեղեկատվության տարածմանն ուղղված աշխատանքներ

•2018թ-ի աշխատանքների օրացույցային պլան

•Ֆինանսական հարցեր

•Եզրակացություններ և վերջնաժամկետներ:

Her.batumi-5


ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 1-3-ը Գորիսի պետական համալսարանում էր ինստիտուցիոնալ հավատարմագրման արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խումբը` ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոբերտ Խաչատրյանի ղեկավարությամբ: Գործընթացը համակարգեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Լիլիթ Պիպոյանը: Խմբի մյուս անդամներն էին Լեհաստանի հավատարմագրման կենտրոնի որակի ապահովման և ԵԽ բարձրագույն կրթության փորձագետ, Բարձրագույն կրթության հավատարմագրման եվրոպական կոնսորցիումի խորհրդի անդամ Մաչեյ Մարկովսկին, ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ, ֆիզ․ մաթ․ գիտությունների դոկտոր Վարուժան Աթաբեկյանը, ՀԱՊՀ Կիբեռնետիկայի ֆակուլտետի «Էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագրություն» ամբիոնի դոցենտ, տեխն․ գիտ․ թեկնածու Կարեն Միրզաբեկյանը, ՀՊՄՀ Տարրական մանկավարժության և մեթոդիկայի բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Անահիտ Հովակիմյանը։

Եռօրյա այցի ընթացքում փորձագիտական խմբի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան ԳՊՀ ռեկտորի, պրոռեկտորի, ինքնավերլուծություն իրականացնող խմբի անդամների, դեկանների, ամբիոնների վարիչների, ուսանողների, շրջանավարտների և գործատուների հետ: Հանդիպումներին հաջորդեցին այցելություններ ֆակուլտետներ, ամբիոններ, ուսումնական և վարչական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներ, որտեղ ուսումնասիրվեցին փաստաթղթերը, համապատասխան ռեսուրսները:

Փորձագիտական խմբի ամենօրյա գործունեությունն ամփոփվում էր փակ քննարկումներով և պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությամբ:

Այցելությունների արդյունքում փորձագիտական խումբը կներկայացնի եզրափակիչ զեկույցը, որտեղ ներկայացված կլինեն քննարկումների, հանդիպումների և ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված ընդհանրական վերլուծության թույլ և ուժեղ կողմերը, բուհի բարելավմանը միտված առաջարկները:

Համաձայն փորձագիտական խմբի եզրափակիչ զեկույցի և բուհի բարելավման հայեցակարգի` ՈԱԱԿ-ի հանձնաժողովը կկայացնի հավատարմագրման մասին որոշում:

hav-1

image

hav.-3

hum.-4

hum.-5

hum.-6

hum.-8

hum.-9

hum.-10


ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍԱՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Նոյեմբերի 24-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում, որին ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վ. Հովհաննիսյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ն.Գևորգյանը, ՃՇՀԱՀ-ի որակի ապահովման կենտրոնի մասնագետ Ա.Հակոբյանը, ՀՊՏՀ-ի որակի ապահովման կենտրոնի աշխատակից Ա.Բաղդասարյանը, ՀՊՏՀ-ի որակի ապահովման կենտրոնի աշխատակից Մ.Պետրոսյանը, ԳՊՀ պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Հանդիպմանը քննարկվեցին Կրթության որակի ապահովման գործընթացները բուհում,Վերջնարդյունքահեն կրթության կազմակերպումը բուհում,Ուսանողների մասնակցությունը կրթության որակի ապահովման գործընթացներում թեմաները։

ESPAQ-1
ESPAQ-2
ESPAQ-3
ESPAQ-5
ESPAQ-7
ESPAQ-6

ԳՊՀ Որակի գնահատման և ապահովման բաժնի աշխատակազմ

Գայանե Գրիշայի Շաբունց

ԳՊՀ Որակի գնահատման և ապահովման բաժնի ղեկավար
gsabunc@gmail.com
+374  77 63 73 20, +374  99 63 73 20

 

Կրթություն՝

  • 1991 թ. – 2001 թ. Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոց
  • 2001 թ. -2006 թ. Գորիսի պետական համալսարան, «Պատմություն» մասնագիտություն
  • 2011 թ. ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, հայցորդ

Աշխատանքային փորձ՝

  • 2006 թ. – 2022 թ. Գորիսի պետական համասլարան, Պատմության և իրավագիտության ամբիոնի ասիստենտ
  • 2010 թ. – 2013 թ. դեկանի տեղակալ պատմաիրավագիտության ֆակուլտետ
  • 2013 թ. – 2016 թ. դեկանի պաշտոնակատար հումանիտար մանագիտությունների ֆակուլտետ
  • 2016 թ. – 2018 թ. պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար
  • 2020 թ. – 2022 թ. Կրթության որակի ապահովման և ուսանողների կարիերայի աջակցման բաժնի ղեկավար
  • 01.02.2022 թ.-ից մինչև այժմ ԳՊՀ Որակի գնահատման և ապահովման բաժնի ղեկավար

Կարդացվող դասընթացներ՝

  • Հայոց պատմություն (միջնադար, նոր շրջան)
  • Քաղաքական մտքի պատմություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը՝ Սյունյաց կանանց նվիրատվական և շինարարական գործունեությունը

Լեզուներ՝ Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Համակարգչային հմտություններ՝ MC Office, Internet

 


 

Թամարա Արտաշեսի Օհանյան

Որակի գնահատման և ապահովման բաժնի մասնագետ
tamara_ohanyan@mail.ru, tamaraohanyana@gmail.com
+374  99 10 27 64

 

Կրթություն՝

  • 1972 թ. – 1976 թ. Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղ, «Մաթեմատիկա» մասնագիտությամբ

Աշխատանքային փորձ՝

  • 1970 թ. – 1974 թ. Գորիսի ուսուցչի տուն, ակորդեոնիստների խմբավար
  • 1977 թ. – 1990 թ. Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) «ՆԻԻԱվտոմատիկա» գիտահետազոտական ինստիտուտի Գորիսի բաժին, ինժեներ-ծրագրավորող
  • 1990 թ. – 2018 թ. Գորիսի պետական համալսարան, դասախոս
  • 2011 թ. – 2022 թ. ԳՊՀ ԿՈԱ և ՈՒԿԱ բաժնի մասնագետ
  • 01.02.2022 թ.-ից մինչև այժմ Որակի գնահատման և ապահովման բաժնի մասնագետ

Վերապատրաստումներ՝

  • 2012թ. «Կրթական ծրագրերի որակի ապահովման ներքին համակարգի գործիքակազմերի, կարգերի գործունեության արդյունավետության և կրթական միջավայրի գնահատման մեթոդներ» դասընթաց
  • 2013 թ. «Մասնագիտական կրթության որակի ապահովման մշակումև բարելավում» թեմայով եռափուլ դասընթաց
  • 2016 թ. ERASMUS +Capasity Building in the field of higher education, «English for Specific Purposes Module Training
  • 17.05 – 18.05 2016թ. ERASMUS +Capasity Building in the field of higher education «English for Specific Purposes Module Training»
  • 2017 թ. Piloting training of Modul 4:Information Literacy & Resaerch skills in the framwork of ERASMUS+ LNSS Project
  • 2017 թ. Workshop on Quality Assuranse in Higher Education , hold in Batumi from september 26-28 2017 in the framwork of the Erasmus+ Capacity Building in Higher Education Project HERITAG “Higher Education interdisciplinary reform in Tourism management  and Applied Geoinformation curricula
  • 2018 թ. Workshop in New Teaching Methots in the framworkof Erasmus+ HERITAG project

Համակարգչային հմտություններ՝ Internet, MS Office, Pascal, C++

Լեզուներ՝ Հայերեն, ռուսերեն, անգլերեն

 


 

Գայանե Սուրենի Գասպարյան

Որակի գնահատման և ապահովման բաժնի մասնագետ
gayane.gasparyan1985s@gmail.com
+374  77 76 64 55, +374  43 52 18 98

 

Կրթություն՝

  • 1991 թ. – 2001 թ. Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց
  • 2001 թ. – 2006 թ. ՀՊԱՀ, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում», մագիստրոս

Աշխատանքային փորձ՝

  • 2014 թ. – 2022 թ. Գորիսի պետական համալսարան, ԿՈԱ և ՈՒԿԱ բաժնի մասնագետ
  • 01.02.2022 թ.-ից մինչև այժմ Որակի գնահատման և ապահովման բաժնի մասնագետ

Լեզուներ՝ Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Համակարգչային հմտություններ՝ MC Office, Internet