Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ
Ձեզ ենք ներկայացնում Գորիսի պետական համալսարանի առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով 2020-2021 ուստարվա ընդունելության մասնագիտությունների և քննությունների ցանկը (տե՛ ս ՀՀ կառավարության 28 նոյեմբերի 2019 թվականի N1674-Ն որոշումը) :
Տեղեկացնենք նաև, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս ուսումնական տարում «Կառավարում(ըստ ոլորտի)»,«Տնտեսագիտություն» և «Իրավագիտություն» մասնագիտությունների դիմորդների համար օտար լեզվի քննության գնահատականը կարող է փոխանցվել ավարտական փաստաթղթից` լրացնելով այդ առարկայի պետական ավարտական քննության գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում՝ տարեկան գնահատականը:
* Ավարտական փաստաթղթից, լրացնելով այդ առարկայի պետական ավարտական քննության գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում՝ տարեկան գնահատականը:
** Վճարովի ուuուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում այդ տեղերի մրցույթին մաuնակցելու համար դիմորդները մաuնագիտությունների և քննությունների ցանկում երկու աuտղանիշերով նշված առարկաների համար որպեu մրցութային գնահատական կարող են ընդունելության դիմում-հայտում նախապեu հայտագրել միջնակարգ կրթության ատեuտատի կամ համապատաuխան ավարտական փաuտաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ
Հարգելի′ դիմորդներ,
Ի լրումն Գորիսի պետական համալսարանի 2019-2020 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության հայտարարության` տեղեկացնում ենք, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գորիսի պետական համալսարանին հատկացվել է լրացուցիչ 9 տեղ` բանակից զորացրվածների համար:
Տե′ս կից տեղեկատվական թերթիկը ԳՊՀ հեռակա ընդունելություն 2019-2020 բակալավրիատ տեղեկատվական թերթիկը:
Հիշեցնենք, որ հեռակա ուսուցման ընդունելության փաստաթղթերն ընդունվում են 2019թ. օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 25-ը:
Տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 098-19-67-14, 077-22-57-27 (պատասխանատու քարտուղար` Անի Գալստյան)
(098) 19-67-12 (հանրային կապերի և լրատվության բաժին)
2019 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ
Ըստ ՀՀ Կրթության և գիտության նախարարության 20.06.2017թ. N/01.2/8030-17 գրության և ՀՀ վարչապետի հանձարարականի՝ տարբեր պատճառներով սահմանված ժամկետներում բուհերում ընդունելության դիմում-հայտ չլրացրած դիմորդներին թույլատրվում է ս.թ. հունիսի 25-ից հուլիսի 2-ը փաստաթղթերը ներկայացնել բուհ:
ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ