ԽՈՍՔ` ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ` ԱՐԿԱԴԻ ՇԵԿՈՒՆՑԻ
Սյունյաց չքնաղ լեռնաշխարհի
Դու` գիտության մեր կաճառ,
Ուսումնատենչ սերունդների`
Մեր հոգևոր սուրբ տաճար…
Դու` մեր ազգի ոգուց հառնած
Լույսի օջախ նորօրյա,
Դու` Տաթևի վերածնված
Համալսարան մերօրյա…
Դու` հայաշունչ երազների
Անրջածուփ անդաստան,
Ուսման ծարավ հոգիների`
Նվիրական մեր ոստան…