Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ամբիոնը ստեղծվել է 2002 թվականին և անվանվել էկոնոմիկայի և հասարակագիտական առարկաների ամբիոն: 2002-2007 թթ. ամբիոնը ղեկավարել է տնտ. գ. թ., դոցենտ Համլետ Հովսեփյանը: 2007թ.-ից մինչև 2017 թ. ամբոնը ղեկավարել է տնտ. գ. թ., դոցենտ Գուրգեն Մինասյանը: 2007 թվականին ամբիոնը վերանվանվել է տնտեսագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոն, իսկ 2017 թվականից՝ տնտեսագիտության և կառավարման ամբիոն:
2018 թ.-ից մինչև 2021 թ. ամբիոնը ղեկավարել է տնտ. գ. թ., դոցենտ Սիրանուշ Պողոսյանը:
2021 թվականի սեպտեմբերից ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարն է տնտ. գ. թ. Շահանե Բաղդասարյանը:
Ամբիոնը երկաստիճան կրթական ծրագրով՝ բակալավր և մագիստրատուրա՝ առկա և հեռակա կրթաձևերով թողարկում է հետևյալ մասնագիտությունները՝ «Տնտեսագիտություն», «Կառավարում», «Զբոսաշրջության կառավարում» «Տնտեսագիտություն», «Կառավարում», «Ձեռնարկությունների տնտեսագիտություն»:
Այժմ ամբիոնում գիտամանկավարժական գործունեություն են ծավալում չորս տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, մեկ դոցենտ, մեկ ասիտենտ, հինգ դասախոս:
Ամբիոնը համագործակցում է ԵՊՀ –ի Տնտեսագիտության ֆակուլտետի, ԵՊՏՀ–ի և ՃՊՇԱՀ-ի հետ: