
Դոցենտ | Մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոն
Կրթություն
- 1972 թ. – Հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, լրիվ դասընթաց՝ «Ֆիզիկա» մասնագիտությամբ
Գիտական աստիճան, կոչում
- Ֆիզմաթ գիտ. թեկնածու, դոցենտ
Մասնագիտական գործունեություն
- 1972–1973 թթ. – Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ
- 1974–1992 թթ. – Ֆիզիկայի ամբիոնի ավագ դասախոս
- 1988-1992 թթ. – «Գիտելիք» ընկերության Գորիսի շրջանային կազմակերպության վարչության պատասխանատու, քարտուղար (համատեղության կարգով)
- 1992–2002 թթ. – Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի /ԵրՊի/ Գորիսի մասնաճյուղի ֆիզիկայի ամբիոնի դոցենտ
- 1995-2000 թթ. – դպրոց-վարժարանի ֆիզմաթ և բնագիտական հոսքերի ուսուցիչ (համատեղության կարգով), մարզային օլիմպիադայի ֆիզիկայի բաժանմունքի նախագահ
- 2002–2006 թթ. – Ֆիզիկայի և ընդհանուր տեխնիկական առարկաների /ԸՏԱ/ ամբիոնի վարիչ
- 2006–2010 թթ. – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի /ՀՊՃՀ/ Գորիսի մասնաճյուղի բնագիտական դեպարտամենտի վարիչ
- 2010–2016 թթ. – Գորիսի պետական համալսարանի մանկավարժական բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան
- 2016 թ.–ի մարտի 25–ից՝ ԳՊՀ–ի ֆիզիկայի ամբիոնի վարիչ
- 2020 թ.-ի սեպտեմբերից` ԳՊՀ-ի ֆիզիկայի կրթական ծրագրերի ղեկավար
Կարդացվող դասընթացներ
Մեխանիկա և մոլեկուլային ֆիզիկա, էլեկտրամագնիսականություն, ատոմային ֆիզիկա, միջուկի և տարրական մասնիկների ֆիզիկա, ֆիզիկայի ուսուցման մեթոդիկա, աստղաֆիզիկայի հիմունքներ, ֆիզիկայի ընտրովի դասընթացներ (պոլիմերների ֆիզիկա, երկրաչափական օպտիկա, ոչ գծային օպտիկա), էկոկրթության կառավարման հիմունքներ:
Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Բարձրամոլեկուլային միացությունների ֆիզիկա, վիճակագրական ֆիզիկա, քվանտային մեխանիկա, միջուկի և տարրական մասնիկների ֆիզիկա, ֆիզիկայի ուսուցման մեթոդիկա, ժամանակակից էներգետիկան և շրջակա միջավայրի ֆիզիկական աղտոտման հիմնախնդիրներ, ֆիզիկայի բուհական դասընթացի շրջանակներում էկոկրթության իրականացման նորովի մոտեցումներ:
Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Պարգևներ
- ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության և ՀԼԿԵՄ Կենտկոմի դիպլոմով /1971–1972 ուստարվա լավագույն ՈՒԳԸ աշխատանքի համար/
- ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերության պատվոգրով /20.03.1990թ. N 20/
- ՀՊՃՀ–ի գովասանագրով /30–ամյակ, 1997թ./
- ԵրՊի (ՀՊՃՀ)–ի վաստակագրով /70–ամյակի առթիվ, 2003թ./
- ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով /ԳՊՀ–ի հիմնադրման 40–ամյակի կապակցությամբ, 2007թ./
- ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով /ԳՊՀ–ի հիմնադրման 45–ամյակի կապակցությամբ, 2012թ./
- Благодарственное письмо по сохранению и дальнейшему развитию и за большой вклад в процветание города Гориса-культурной столице СНГ 2018 года. Международная духовного сотрудничества, академия единства и народов мира. 6 июля 2018 г., город Москва, РФ, N 050324
Էլ. փոստ
