«ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

2018 թ․ հունիսի 22-23-ը Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ «ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» թեմայով սեմինար հանդիպում, որի  նպատակը ՀՀ մարզերի բուհերի միջազգայնացման և ռազմավարական ծրագրերի կառավարման շրջանակներում պլանավորման և իրականացման գործընթացների վերաբերյալ իրազեկվածության և իմացության բարձրացումն էր։ Սեմինար հանդիպումը վարեցին բարձագույն կրթության բարեփոխումների փորձագետներ (ԲԿԲՓ, «HERE») Արկադի Պապոյանը և Սամվել Կարաբեկյանը։

Քննարկման թեմաններն էին․

1) ռազմավարական ծրագրի կառուցվածք և բովանդակություն,

2) ռազմավարական ծրագրի պլանավորման և իրականացման գործընթացներ,

3) միջազգայնացման շրջանակներում զարգացման նոր մարտահրավերների մշակում և ներառում ռազմավարական ծրագրում։

Սեմինարի ընթացքում քննարկվեցին բուհերի միջազգայնացման, ռազմավարական ծրագրերի պլանավորման և իրականացման քայլերի վերաբերյալ հարցեր, իսկ խմբային քննարկումների ժամանակ ըստ բուհի մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունների՝ կատարվեց օրինակների վերլուծություն։

Seminar handipum 2.1

Seminar handipum 1

Seminar handipum 2

Seminar handipum 3

Seminar handipum 4

Seminar handipum 6

Seminar handipum 7

Seminar handipum 8

Seminar handipum 9