ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

2021թ. մայիսի 6-7-ը Գորիսի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը  կազմակերպում է հանրապետական գիտաժողով՝ նվիրված Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակին:
Զեկուցումների թեմատիկան ազատ է:

Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ ուղղություններով.

  • Պատմություն
  • Գրականագիտություն
  • Լեզվաբանություն
  • Մանկավարժություն
  • Հոգեբանություն
  • Փիլիսոփայություն
  • Ազգագրություն
  • Իրավագիտություն
  • Կենսաբանություն
  • Քիմիա
  • Ֆիզիկա
  • Աշխարհագրություն
  • Մաթեմատիկա
  • Կիրառական մաթեմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Տնտեսագիտություն
  • Ճարտարագիտություն
  • Տուրիզմի կառավարում

Գիտաժողովը նախատեսում է առկա և հեռավար/հեռակա մասնակցության ձևեր: Գիտաժողովին կարող են մասնակցել բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողները:
Դիմելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի ապրիլի 5-ը ներկայացնել դիմում-հայտը, իսկ զեկուցումը և գիտական ղեկավարի կարծիք-երաշխավորագրի սքանավորած տարբերակը՝ մինչև ապրիլի 25-ը՝ հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ sssgorsu@gmail.com:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը:
Այն զեկուցումները, որոնք գիտաժողովի կազմկոմիտեի կողմից կարժանանան երաշխավորության, կտպագրվեն առանձին ժողովածուով:
Գիտաժողովի անցկացման վայրն է՝ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Ավանգարդ 2, Գորիսի պետական համալսարան:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Գորիսի պետական համալսարանի ՈՒԳԸ նախագահ Հարութ Դավթյանին (հեռ. ՝ 094 -63-89-33):
Կից ներկայացվում են գիտաժողովի մասնակցության հայտը, երաշխավորագրի ձևաչափը և հոդվածների ներկայացման կարգը:
Ուսանողական գիտաժողովի տեղեկատվական թերթիկ

Facebook Comments