ՈԱԱԿ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂԵՆԻՇՆԵՐ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), հաշվի առնելով համավարակի պատճառով ստեղծված իրավիճակի մարտահրավերները և միասնական լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, մասնագիտական ուսումնական հաստատություններին գործընկերային աջակցություն ցուցաբերելով՝ առաջարկում է առցանց ուսուցման որակի ապահովման որոշ ուղենիշներ։
Սույն ուղենիշները կոչված են միասնական մոտեցում ձևավորելու դասավանդման և գնահատման ձևերի փոփոխության, ուսանողների առաջընթացի գնահատման և ավարտական աշխատանքների հարցերում՝ ստեղծված իրավիճակում հիմնական նպատակը համարելով ուսումնառության վերջնարդյունքների ձեռքբերման խնդիրը:
Փաստաթուղթը մշակվել է միջազգային մոտեցումների հիման վրա՝ հաշվի առնելով նաև տեղական խնդիրները և առանձնահատկությունները։

Ուղեցույց բուհերի համար pdf-icons

anqa.am

Facebook Comments