«Շրջակա միջավայրի գիտությունները՝ հանուն կայուն առողջության» թեմայով ամառային անվճար դպրոցի հրավեր

Ամառային դպրոցը կազմակերպվում է««Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» (MENVIPRO) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում: Դպրոցը նախատեսված է վերապատրաստող և ուսուցանող մասնագետների, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների, նախարարությունների, կառավարական հանձնաժողովների և կարգավորող մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև շրջակա միջավայրի, աղտոտման, սննդի անվտանգության և ռիսկերի գնահատման հարցերով զբաղվող հետազոտողների համար:
Ամառային դպրոցին մասնակցած անձինք կստանան տեսական գիտելիքներ և գործնական, դաշտային ու լաբորատոր փորձ`իրականացնելու շրջակա միջավայրի նմուշառում, շրջակա միջավայրի և սննդի նմուշների վերլուծություն, ինչպես նաև հողի, բուսականության, աերոզոլների և սննդամթերքի վրա մարդածին ազդեցությունների գնահատում: Մասնակիցները ձեռք կբերեն վերլուծական հմտություններ`օրգանական, անօրգանական և ռադիոակտիվ աղտոտիչների որոշման համար, և գիտելիքներ՝ հեռազննման հնարների, շրջակա միջավայրի տվյալների քարտեզագրման և աշխարհագրական տեղեկատվական համակարգերի վերաբերյալ:
Դասընթացներն անցկացվելու են ս.թ. սեպտեմբերի 6-13-ը, և ավարտին մասնակիցները ստանալու են 2 կրեդիտ: Դասավանդումն իրականացվելու է անգլերենով:
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են օրակարգին ծանոթանալ և գրանցվել՝ անցնելով կից https://bit.ly/3zlmm4x  հղումով:

ԳՊՀ արտաքին կապերի և համագործակցության բաժին

Facebook Comments