ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 120-ԱՄՅԱԿԻՆ

Բուհ-դպրոց կապի ամրապնդման նպատակով Գորիսի պետական համալսարանը կազմակերպում է շարադրությունների մրցույթ՝ նվիրված հայ մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին:
Մրցույթին կարող են մասնակցել Սյունիքի մարզի դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները:

Շարադրության թեմաներն են.

1. «Իմ սիրելի բակունցյան հերոսը»,

2.«Զրույց Ալպիական մանուշակի հետ»,

3.«Բակունցի լռությունը»,

4.«Նամակ Ակսել Բակունցին»:

Շարադրությունը գնահատվելու է ըստ հետևյալ չափանիշների`

1. Ստեղծագործական մոտեցում — 50%
2. Համապատասխանելիությունը թեմային — 20%
3. Կառուցվածք — 10%
4. Խոսքի պատկերավորություն և լեզվական գրագիտություն- 20% :

Շարադրությունները պետք է ներկայացվեն հետևյալ ձևաչափով`

1. Հայերեն
2. WORD կամ PDF ձևաչափով
3. Sylfaen տառատեսակով
4. 12 տառաչափով
5. Տողերի միջև չափը` 1.15
6. Ծավալը՝ 2-3 էջ
7. Նշում պետք է պարունակի հեղինակի անվան, ազգանվան և դպրոցի(դասարանի) մասին:

Շարադրությունները պետք է ներկայացվեն` ուղարկելով nonnamirzoyan1@gmail.com էլ. հասցեին: Հարցերի համար դիմել ԳՊՀ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պատասխանատու Նոննա Միրզոյանին, զանգահարել 098-19-67-02 հեռախոսահամարով:
Հաղթողները (1-ին, 2-րդ, 3-րդ կարգի մրցանակներ) կհայտարարվեն մինչև ս/թ հունիսի 13-ը և կպարգևատրվեն:
Լավագույն շարադրությունները կհրապարակվեն ԳՊՀ պաշտոնական կայքէջում:
Շարադրությունների ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 15-ը:

                                                                                       

                                                                                                   ԳՊՀ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին

Facebook Comments