ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՔՈԼԵՋՆԵՐԻ) ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Գորիսի պետական համալսարանում մեկնարկել է ՄՄՈՒՀ-ի  (միջին մասնագիտական ուսումնական հաստատությունշրջանավարտների 2022-2023 ուստարվա ընդունելության գործընթացը:

Դիմում հայտերն ընդունվում են մինչև ս/թ օգոստոսի 30-ը ներառյալ:

Համաձայն ՀՀ կառավարության 08.07.2015 թվականի N 752-Ն որոշման՝ դիմում-հայտը կարող են լրացնել միայն «գերազանց» և/կամ «լավ» գնահատական ունեցող շրջանավարտները։

Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է՝

ա/ մինչև 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ ԵՐԿՐՈՐԴ կուրսում,

բ/ 2014 թվականից սկսված ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, իսկ ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն կրթության մասնագիտությունների գծով հեռակա ուսուցման կրթության ձևը նախատեսված չլինելու դեպքում՝ ԵՐԿՐՈՐԴ կուրսում` առկա ուսուցմամբ:

Դիմում — հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում` ուղղված ԳՊՀ ռեկտորին,

2) ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի պատճենը,

3) արձանագրության պատճենը,

4) չորս լուսանկար (3×4 չափսի),

5) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),

6) զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիքի հավակնորդից. փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը),

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 98 19 67 14 հեռախոսահամարով՝ յուրաքանչյուր աշխատանքային օր:

ԳՊՀ — ն հաջողություն է մաղթում բոլոր դիմորդներին:

ՑԱՆԿ

Դասիչը Մասնագիտությունը, կրթական ծրագիրը առկա հեռակա
1 2 3 4
24. Գորիսի պետական համալսարան 36 57
011301.00.6 Ընդհանուր մանկավարժություն    
011301.01.6 Տարրական մանկավարժություն և մեթոդիկա 5 5
011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն    
011401.01 Կենսաբանություն 3
011401.02.6 Քիմիա 2
011401.04.6 Ֆիզիկա 3
011401.05.6 Մաթեմատիկա 3
011401.11.6 Կերպարվեստ 4 3
011401.18.6 Պատմություն 5 5
011401.19.6 Հայոց լեզու և գրականություն 4 5
011401.21.6 Անգլերեն լեզու և գրականություն 4
031101.00.6 Տնտեսագիտություն
031101.01.6 Տնտեսագիտություն 5 5
041301.00.6 Կառավարում
041301.01. Կառավարում (ըստ ոլորտի) 5 6
042101.00.6 Իրավագիտություն
042101.01.6 Իրավագիտություն 5
053101.00.6 Դեղագործական քիմիա
053101.02.6 Դեղագործական քիմիա 3
061101.00.6 Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)
061101.02.6 Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա 4
071301.00.6 Էլեկտրաէներգետիկա
071301.03.6 Էլեկտրաէներգետիկա 5
071401.00.6 Էլեկտրոնիկա
071401.01.6 Էլեկտրոնիկա 4
Facebook Comments