ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

«Զանգակ-97» հրատարակչության հիմնադիր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը Գորիսի պետական համալսարանի գրադարանին է նվիրաբերել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանի «Մայրենիի տարրական ուսուցման մեթոդիկա» բուհական դասագրքից (Ե., Զանգակ, 2015թ., 316 էջ, երրորդ լրամշակված հրատարակություն) 50 օրինակ: Այն նախատեսված է մանկավարժական բուհերի տարրական դպրոցի ուսուցիչներ պատրաստող բաժինների ուսանողների, տարրական դասարանների ուսուցիչների, ինչպես նաև կրտսեր դպրոցականների կրթադաստիարակչական հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների համար:

Facebook Comments