ՀԻՇԵՑՈՒՄ «ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊՈԱԿ-Ի ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Հիշեցում՝
«Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի համար  06.04.2022թ. ՀՀԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարվել է բաց մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացվել են ԿԳՄՍՆ անձնակազմի կառավարման վարչություն 2022 թվականի ապրիլի 19-ից մայիսի 18-ը ներառյալ: ԳՊՀ-ի ռեկտորի ընտրության ընթացակարգի 9-րդ կետի համաձայն՝ 2022թ. մայիսի 19-ին, ԳՊՀ-ի խորհրդի նախագահի կողմից լիազորված ԳՊՀ-ի խորհրդի  քարտուղարը լիազոր պետական մարմնի համապատասխան ստորաբաժանումից առձեռն ստացել է «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի՝ ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի ներքոնշյալ հավակնորդների օրենսդրությամբ սահմանված մրցութային փաթեթները՝
— Մարության Թեհմինա Հարությունի, ծնված՝ 1980թ., բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, աշխատանքի վայրը և պաշտոնը՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար,
— Պետրոսյան Լեռնիկ Նահապետի, ծնված՝ 1959թ., մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, աշխատանքի վայրը և պաշտոնը՝ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի «Մաթեմատիկայի և բնագիտական առարկաների» ամբիոնի պրոֆեսոր,
— Պետրոսյան Հրայր Հայկի, ծնված՝ 1982թ., մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, աշխատանքի վայրը և պաշտոնը՝ Գորիսի պետական համալսարանի ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի վարիչի պաշտոնակատար,
— Վանդունց Տիգրան Վալերիկի, ծնված՝ 1982թ., տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, աշխատանքի վայրը և պաշտոնը՝ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար:
ԳՊՀ-ի ռեկտորի ընտրության ընթացակարգի 13-րդ կետի  համաձայն՝  ԳՊՀ-ի գիտխորհուրդը կամ այլ ստորաբաժանումները կարող են քննարկում կազմակերպել առաջադրված  թեկնածուների վերաբերյալ և ԳՊՀ-ի խորհրդին ներկայացնել կարծիք:
ԳՊՀ-ի  ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների մրցութային փաթեթներին մանրամասն կարող եք ծանոթանալ ԳՊՀ-ի խորհրդի քարտուղարի մոտ:
Հիշեցնում ենք, որ մրցույթը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 30-ին, ժամը՝ 13:00-ին Գորիսի պետական համալսարանում՝ (հասցե` ք. Գորիս, Ավանգարդ 4):

ԳՊՀ-ի խորհրդի քարտուղար

Facebook Comments