ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է բաց մրցույթ բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի տեղակալման համար:

Մրցույթին կարող է մասնակցել 65 տարին չլրացած այն դոցենտը կամ պրոֆեսորը, որն ունի գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան և առնվազն 3 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ: Դեկանն ընտրվում է ֆակուլտետի խորհրդում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ՝ 5 տարի ժամկետով: Դեկանի պաշտոնի թեկնածուներն առաջադրվում են ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կամ ինքնառաջադրմամբ:

Գորիսի պետական համալսարանի դեկանի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (դիմում ռեկտորի անունով, անձը հաստատող փաստաթուղթ, կադրերի հաշվառման անձնական թերթիկ /լրացված/, առնվազն 3 տարվա գիտամանկավարժական ստաժը հավաստող փաստաթուղթ, ինքնակենսագրություն, գիտական աստիճանի և գիտական կոչման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի  պատճեններ` հաստատված սահմանված կարգով, հրատարակված գիտական աշխատությունների ցանկ, առաջադրված թեկնածուի գրավոր համաձայնություն) պետք է ներկայացնել ԳՊՀ գիտական քարտուղար Թեհմինա Մարությանին մինչև ս/թ. նոյեմբերի 09-ը ներառյալ, ժամը 10:00-ից մինչև 16:00-ն (բացի շաբաթ և կիրակի օրերի):

Հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք.Գորիս, Ավանգարդ 2, հեռ.` 098196720, 093003103):

 

Facebook Comments