ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ԳՊՀ ուսանողներ և դասախոսական կազմ,
Սիրով հրավիրում ենք Ձեզ «Զրույց «Ավրորա» մրցանակի հավակնորդների հետ» խորագրով հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, ժամը՝ 10:00 — 12:00, Հայաստանի ամերիկյան համալսարանում: Հանդիպումը կազմակերպվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ ջանքերի շնորհիվ: Զրույցի ընթացքում «Ավրորա» մրցանակի հավակնորդները կխոսեն իրենց գործունեության և դրանց դրդապատճառների մասին, ինչպես նաև կքննարկեն, թե ինչպիսի օգնություն է իրենց անհրաժեշտ համապատասխան համայնքներում շոշափելի փոփոխությունների հասնելու համար:

Զրույցը կլինի անգլերեն լեզվով՝ հայերեն համընթաց թարգմանությամբ:
Գրանցվելու համար խնդրում ենք այցելել այստեղ:

ՀԱՀ հաղորդակցության բաժին

Facebook Comments