ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գորիսի պետական համալսարանի Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի Պատմության ամբիոնը տարածաշրջանի դպրոցների 9-11-րդ դասարանցիների միջև հայտարարում է ինտելեկտուալ խաղ-մրցույթ` նվիրված Մայիսյան հաղթանակների և Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյակին։
Մասնակցության համար մինչև ս․թ․ մարտի 30-ը լրացնել ստորև ներկայացվող մասնակցության հայտը և ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` Shgayaneg@rambler.ru։
Նշենք, որ հայտը լրացնելուց և ուղարկելուց հետո կտրամադրենք համապատասխան գրականության ցանկ մրցույթին նախապատրաստվելու համար։ Հաղթող թիմը և ակտիվությամբ աչքի ընկնող աշակերտները կպարգևատրվեն։

Ինտելեկտուալ խաղի մասնակցության հայտ

Facebook Comments