ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՀԱՔԱԹՈՆԻ

Հարգելի՛ համալսարանականներ

Տեղեկացնում ենք ձեզ, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի, «Ջի-Այ-Զեթ» (GIZ)-ի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ ս.թ. հոկտեմբերի 14-15-ը Սևծովյան համալսարանական ցանցի (BSUN) 14-րդ համագումարի շրջանակներում կկազմակերպվի հաքաթոն:
Հաքաթոնը Սևծովյան տարածաշրջանի ուսանողներին և երիտասարդ մասնագետներին ներգրավելու է տարբեր մասնագիտական կրթություն ունեցող թիմերում, որոնց նպատակը լինելու է Սևանա լճի ջրի որակի, բուսածածկույթի մշտադիրտարկման, գնահատման նոր մոտեցումներ և գործիքներ առաջարկելը՝ նպատակ ունենալով օժանդակել լճի էկոհամակարգի կառավարմանը:
Միջոցառումը  ունի մեծ ներուժ` գիտության լայն ճյուղերից երիտասարդների իրազեկվածությունը բարձրացնելու և հիմք հանդիսանալու մոտ ապագայում մի շարք միջառարկայական իրադարձությունների ու նախագծերի ստեղծման համար: Խրախուսվում են ուսանողների և սկսնակ մասնագետների (մինչև 35 տարեկան) մասնակցությունը միջոցառմանը: Հետաքրքրվողները կարող են ներկայանալ որպես թիմեր (մինչև 5 անձ): Անհատները, որոնք չունեն թիմեր, կարող են միանալ մյուս անհատ մասնակիցներին: Հատկապես խրախուսվում են ջրային էկոլոգիայի, բույսերի կենսաբանության, գյուղատնտեսական գիտությունների, ԱՏՀ-ի և հեռահար զոնդավորման, պատկերների մշակման և տվյալագիտությամբ զբաղվող անձանց մասնակցությունը: Ցանկալի է, որ թիմերում ներառված լինեն վերոնշյալ մի քանի մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ բոլոր հարցերին բազմակողմանի անդրադառնալու համար: Հաքաթոնի վերաբերյալ տեղեկատվությունը և գրանցումը հասանելի են հետևյալ հղումով: Գրանցման հայտերի վերջնաժամկետն է հոկտեմբերի 5-ը: Հարցերի դեպքում կարող եք գրել ace@aua.am էլ. հասցեին կամ ՀԱՀ դոկտոր Գարաբեթ Կազանջյանին՝ gkazanjian@aua.am էլ. հասցեով։

Facebook Comments