«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ. ԱՆՑՅԱԼԻ ՓՈՐՁԵՐՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Ծնողազուրկ երեխաների խնամքի ֆեդերացիան հրավիրում է մասնակցելու «Ծնողազուրկ երեխաների խնամք. անցյալի փորձերն ու զարգացման հեռանկարները» խորագրով գիտաժողովին, որը տեղի կունենա 2020թ. նոյեմբերի 4-5-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։
Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ ուղղություններով.
• Ծնողազուրկ երեխաների խնամքի կազմակերպությունների կառավարումն ու քաղաքականությունը,
• Օրենքները և ծնողազուրկ երեխաների իրավունքները,
• Այրի կանանց և ծնողազուրկ երեխաների հզորացում ու զարգացում,
• Ծնողազուրկ երեխաների խնամքի ոլորտի բարելավում և կայուն զարգացում,
• Ծնողազուրկ երեխաների և այրի կանանց նկատմամբ բռնությունները,
• Ծնողազուրկ երեխաների և այրի կանանց առողջության ընդհանուր վիճակը,
• Ծնողազուրկ երեխաների և այրի կանանց կրթությունը,
• Ծնողազուրկ երեխաները որպես մանկական աշխատուժ,
• Սահմանափակ կարողություններ ունեցող ծնողազուրկ երեխաներ,
• Անօթևան ծնողազուրկ երեխաներ և մանկատներ,
• Հովանավորություն և ֆինանսական ռեսուրսներ՝ ծնողազուրկ երեխաների համար:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են անգլերենը և արաբերենը:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հոդվածների համառոտ շարադրանքը պետք է ներկայացնել մինչը 2020 թ. մարտի 22-ը։
Ներկայացված հայտերը կքննվեն գիտական հանձնաժողովի կողմից։
Ծնողազուրկ երեխաների խնամքի ֆեդերացիան կհոգա ընտրված հայտատուների ճամփորդական և կեցության ծախսերը։
Գիտաժողովի և դիմելու կարգի մասին մանրամասն տեղեկությունների կարող եք գտնել՝ այցելելով www.orphans-care.org։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել գիտաժողովի կազմակերպչական հարցերով պատասխանատու Անաս Աբու-Լաբանին (email: conference@orphans.care):

Facebook Comments